Արմեն Սարգսյանը Սինգապուրում հանդիպումներ է ունեցել մի շարք պետական ու հասարակական հայտնի գործիչների հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Սինգապուրում անցկացվող Bloomberg New Economy Forum-ի՝ միջազգային հեղինակավոր համաժողովի շրջանակում հանդիպումներ է ունեցել մասնակից մի շարք պետական ու հասարակական հայտնի գործիչների, ազդեցիկ լրատվամիջոցների ղեկավարների հետ:

Հանդիպումների ժամանակ նախագահ Սարգսյանը ներկայացրել է Հայաստանի հանդեպ ադրբեջանական ռազմական ագրեսիայի արդյունքում մեր սահմաններին ստեղծված իրավիճակը, խոսել Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածք ներխուժման, երկրի տարածքային ամբողջականության հանդեպ ոտնձգությունների, ինչպես նաև Ադրբեջանում անօրինական պահվող հայ ռազմագերիների վերադարձի խնդրի մասին:

Նախագահ Սարգսյանը հարցազրույցներ է տվել նաև միջազգային լրատվամիջոցների՝ ևս մեկ անգամ խոսելով հետպատերազմյան իրավիճակի և Ադրբեջանի կողմից շարունակվող ռազմական ագրեսիայի ու Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժումների մասին:

Համաժողովի մասնակից միջազգային կորպորացիաների ու ընկերությունների (այդ թվում՝ Paypal, McKinsey & Company, Bharti Enterprises, Mastercard, Temasek, Tata Group և այլք) ղեկավարների հետ հանդիպումների ընթացքում նախագահ Սարգսյանն անդրադարձել է նաև Հայաստանի զարգացման հեռանկարներին և երկրի ապագային միտված ծրագրերին:

Համաժողովը համախմբել է համաշխարհային առաջնորդների, միջազգային կազմակերպությունների, աշխարհի առաջատար ընկերությունների ղեկավարների՝ քննարկելու համաշխարհային տնտեսության, կլիմայի և առողջապահության ոլորտների վրա համավարակի ազդեցության հետևանքները, նոր մարտահրավերները, դրանց դիմակայելու քայլերն ու տնտեսական նոր հնարավորությունները:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Բաքուն կորուստների թվերն է հրապարակել

Հաջորդը

ԿԲ-ն 2022 թվականի պետական բյուջեի նախագիծը որակում է բավականին հավակնոտ

Առնչվող նյութեր
Դիտել

Հայաստանն ու Իրանն անհրաժեշտ են համարում ձեռք բերված պայմանավորվածությունններն արագ կյանի կոչելը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան…
Դիտել

Արցախի ԱԺ նախագահը ողջունել է Ադրբեջանում Ֆրանսիայի և ԱՄՆ-ի դեսպանների քայլը

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը ողջունել է Ադրբեջանում Ֆրանսիայի և ԱՄՆ-ի դեսպանների քայլը, որոնք մերժել են…
Դիտել

Ով կղեկավարի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբը

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համակարգող Վահագն Ալեքսանյանը տեղեկացրել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է առանց…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share