Արտակ Մանուկյանը չի մասնակցի ընտրություններին «Իմ Քայլի» համամասնական ցուցակով

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը որոշել է չմասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Այդ մասին նա տեղեկացրել է «Ֆեյսբուքում»․

«Հարգելի հայրենակիցներ,

Քանի որ մի քանի լրատվամիջոցներ արդեն ուղղել են այս հարցը, ասեմ, որ չեմ մասնակցելու արտահերթ ընտրություններին։ Ըստ այդմ, որոշում եմ կայացրել չներառվել հունիսի 20-ին արտահերթ ընտրությունների «Իմ Քայլի» համամասնական ցուցակում։

Հաջողություն եմ մաղթում իմ թիմակիցներին։ Որոշմանս մեջ քաղաքական ենթատեքստեր փնտրել պետք չէ, խնդրում եմ հարգել իմ որոշումը. հավելյալ մեկնաբանություն այս հարցի վերաբերյալ չունեմ»,-գրել է Արտակ Մանուկյանը։

Մանուկյանը այս ազգային ժողովում զբաղեցնում էր նաեւ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Իրանի ԱԳ նախարարը Երեւանում է

Հաջորդը

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 130 նոր դեպք

Առնչվող նյութեր
Դիտել

Համապետական ծառատունկի ընթացքում տնկվել է 451 000 տնկանյութ

Համապետական ծառատունկի ընթացքում հանրապետության տարածքում շուրջ 130 հա ծառատունկ իրականացվեց, տնկվեց 451 000 տնկանյութ Կլիմայի փոփոխության դեմ մղվող…
Դիտել

Մոսկվայում մեկնարկել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի եռակողմ աշխատանքային խմբի նիստը

Մոսկվայում մեկնարկել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի եռակողմ աշխատանքային խմբի նիստը։ Այդ մասին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ…
Դիտել

Թունիսյան էքստրեմալ արձակուրդի հետքերով. Ժամանցային ուղեցույց Թունիսից

Միջերկրական ծովի ափին հնագույն քաղաքներով, բերբերների բնակատեղի անապատով, հասմիկի նուրբ բույրով ու ոսկե լողափերով կա մի առասպելական երկիր՝…
Դիտել

Ադրբեջանցիները կրակել են Երասխի ուղղությամբ, այրվել է անասնագոմ

ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 15-ին, ժամը 15։00-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Հայաստանի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share