Արցախահայության թիկունքում որևէ գործընթաց չկա. ՔՊ պատգամավոր

ԱԺ ճեպազրույցների ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը՝ անդրադարձավ Արցախի Ազգային ժողովի երեկվա հայտարարությանը, հայտարարել է, որ արցախահայության թիկունքում որևէ գործընթաց չկա և չի կարող լինել:

«Նախ ուզում եմ արձանագրենք, որ արցախահայության թիկունքում որևէ գործընթաց չկա և չի կարող լինել։ Եվ բնական է, որ այս գործընթացի կարևորագույն շահառուն հենց Արցախի ժողովուրդն է։ Ինչ վերաբերում է հայտարարությանը, ես կարող եմ ընդամենը ենթադրել, որ մեր գործընկերները հավանաբար լավ չեն հասկացել վարչապետի ելույթի բովանդակությունը, հակառակ պարագայում ես որևէ բացատրություն չեմ կարող գտնել այդ հայտարարության հիմքում։ Եվ, կրկնում եմ, որևէ գործընթաց արցախցիների թիկունքում ուղղակի չի կարող լինել։ Այս ամբողջ գործընթացը միտված է հենց արցախահայության իրավունքների  պաշտպանությանը և դրանց իրացմանը», – ասաց Աղաջանյանը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հայկական կողմը լիովին համամիտ է համարձակ քայլեր կատարելու անհրաժեշտության հետ. Վահան Հունանյան

Հաջորդը

Տրանսպորտի ոլորտում իրականացվող աստիճանական բարեփոխումների մասին

Առնչվող նյութեր
Դիտել

Սկսվում է ընդունելության լրացուցիչ փուլի հայտագրումը․ ովքեր կարող են մասնակցել

Հունիսի 26-ից մինչև հուլիսի 1-ը բուհերի ընդունելության լրացուցիչ փուլի դիմում-հայտերի ընդունելությունն է: Այս մասին տեղեկացնում է ԳԹԿ մամուլի…
Դիտել

Վթարի հետևանքով տուժած քաղաքացիներից 10-ը շարունակում են բուժումը

Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ Երևան-Գյումրի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներից 10-ը շարունակում են բուժումը: Տուժածներից 8-ը բուժում են…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share