Արցախին վերաբերող սկզբունքային բոլոր հարցերը որոշվում են Արցախի Անվտանգության խորհրդում. Արթուր Թովմասյան

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի ուղերձը Արցախի ժողովրդին

«Սիրելի’ հայրենակիցներ Արցախի Հանրապետությանը վերաբերող սկզբունքային բոլոր հարցերը որոշվում են Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդում։ Այնպես չէ, որ ստեղծված իրավիճակում պատասխանատուն միայն երկրի նախագահն է, ով միաժամանակ նաև Անվտանգության խորհրդի նախագահն է, պատասխանատու են Անվտանգության խորհրդի բոլոր անդամները։

Իրավիճակի ճշգրիտ վերլուծության հնարավորություն ունեն ԱԽ բոլոր անդամները և եթե Անվտանգության խորհրդում կան մարդիկ, ովքեր համաձայն չեն, առաջ չենք շարժվում։ Եվ եթե Անվտանգության խորհրդում կան մարդիկ, ովքեր համաձայն չեն ԱԽ-ի կայացրած որոշումներին, կարող են դուրս գալ Անվտանգության խորհրդի կազմից։

Բարեբախտաբար, այդպես չէր մինչև գազատարի պայթեցումը և այդպես չէ նաև հիմա։Արցախը կանգնած էր լոկալ պատերազմական գործողությունների առջև, և մենք ոչ միայն ուժային, այլև իմաստուն դիվանագիտությամբ պետք է աշխատենք բոլորի հետ (ՀՀ գործընկերներ, ՌԴ խաղաղապահ ուժեր և այլ կառույցներ)։

Հեշտ է մեղքը բարդել մեկ անձի վրա և նրան դարձնել քավության նոխազ։ Պատեհ առիթ չէ դրան անդրադառնալը։ Ընդհանրապես խաղաղապահների առաքելությունը բարի կամքի դրսևորումն է պատերազմող կողմերի միջև՝ զերծ պահելու նոր պատերազմների ծագումից։

Բայց աշխարհը սրընթաց փոփոխությունների է ենթարկվում, ալեկոծվում է աշխարհակարգը, և մեր աչքի առջև նոր աշխարհակարգ է ձևավորվում։ Ու եթե ԱՀ ԱԺ խմբակցությունները՝ անկախ քաղաքական հայացքներից, և ԱԽ բոլոր անդամները ճիշտ համադրում չանեն, մնալու ենք փլուզվող աշխարհակարգի փլատակների տակ։Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի վերջին նիստերը և Արցախի Հանրապետության Նախագահ, Անվտանգության խորհրդի նախագահի վերջին հանդիպումը Ազգային ժողովում հույս է ներշնչում, որ մենք ճիշտ ուղու վրա ենք։

Տա Աստված` այդպես շարունակվի»։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ադրբեջանի ՊՆ-ն հերքել է ՌԴ ՊՆ հայտարարությունը

Հաջորդը

Հրապարակվել է Վեդի համայնքի ընտրությունների նախնական արդյունքները

Առնչվող նյութեր
Դիտել

Երևանի բյուջեն զրկվել է լրացուցիչ 6.867.160.500 դրամի եկամուտ ունենալու հնարավորությունից

Պետական վերահսկողական ծառայությունում ամփոփվել են Երևանի քաղաքապետարանում քաղաքաշինության ոլորտին առնչվող մի շարք մշտադիտարկումների արդյունքներ։ Մշտադիտարկումների համար հիմք են…
Դիտել

Իլոն Մասկը 27 մլրդ դոլարով աղքատացել է

Անցյալ տարի Tesla ընկերության գործադիր տնօրեն Իլոն Մասկը պատմության մեջ առաջին անգամ կարողությունն ամենաարագն ավելացնելու ռեկորդ էր սահմանել:…
Դիտել

Աշխարհում զենք են թափ տալիս, իսկ Հայաստանում՝ մատ (տեսանյութ)

Ուկրաինական պատերազմական շաբաթն ու հայկական խորհրդարանական տրագիկոմեդիան։ Ռուս-ուկրաինական հակամարտության եւ Հայաստանի խորհրդարանական շաբաթվա իրադարձությունների ամփոփումը։
Դիտել

Արցախում հոսանքահարված տղամարդը, որի մոտ կլինիկական մահ էր գրանցվել, գիտակցության է եկել

Հուլիսի 31-ին՝ ժամը 22։15-ի սահմաններում, անգիտակից վիճակում ԱՀ ԱՆ «Հանրապետական բժշկական կենտրոն» է տեղափոխվել գետի ափին հոսանքահարում ստացած…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share