Արցախից տեղահանված ընտանիքներն աջակցություն կստանան՝ հիփոթեքային վարկով անշարժ գույք ձեռք բերելու դեպքում

Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետության առանձին շրջաններից տեղահանված ընտանիքները պետության կողմից աջակցություն կստանան՝ հիփոթեքային վարկով անշարժ գույք ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու դեպքում։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը:

Ծրագիրը հնարավորություն կտա տեղահանված 3000-ից ավելի ընտանիքներին ձեռք բերել կամ կառուցել իրենց սեփական բնակելի տներն ու բնակարանները։

Ծրագրի շահառուն Արցախի Հանրապետության առանձին շրջաններում 2020 թվականի սեպտեմբերի 27-ի դրությամբ բնակված կամ Արցախի Հանրապետությունում հաշվառված, առնվազն վերջին երեք ամիսներին փաստացի բնակված կամ վերջին երեք տարում փաստացի բնակված և Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի հետևանքով տեղահանված ընտանիքն է (այդ թվում՝ մեկ անձից բաղկացած), այդ թվում՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո տվյալ ընտանիքում ծնված երեխան, բացառությամբ այն ընտանիքների, որոնք որևէ ծրագրի շրջանակում գործուղվել են Արցախի Հանրապետություն մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ը և վերջին երեք ամիսներին բնակվել են այնտեղ։

Ֆինանսավորող կազմակերպությունից հիփոթեքային վարկ ստանալու պարագայում՝ սերտիֆիկատի միջոցով պետությունը վարկային ժամանակացույցին համապատասխան կիրականացնի մայր գումարի և տոկոսագումարի վճարում, մասնավորապես՝

  • Երևանում ամսական վճարների մարման համար հանրագումարային մինչև 8 մլն դրամ մայր գումարի և դրա նկատմամբ հաշվեգրվող մինչև 8% տոկոսագումարի գծով,
  • ՀՀ մարզային բնակավայրերում ամսական վճարների մարման համար հանրագումարային մինչև 10 մլն դրամ մայր գումարի և դրա նկատմամբ հաշվեգրվող մինչև 10% տոկոսագումարի գծով,
  • Արցախի Հանրապետությունում ամսական վճարների մարման համար հանրագումարային մինչև 12 մլն դրամ մայր գումարի և դրա նկատմամբ հաշվեգրվող մինչև 12% տոկոսագումարի գծով։

Վարկային հայտը դիտարկելիս՝ ֆինանսավորող կազմակերպությունները պետության կողմից սուբսիդավորվող գումարների մասով չեն կատարի վարկառուի վարկունակության գնահատում։ Այսինքն, եթե վարկի գումարը չի գերազանցում պետության կողմից սուբսիդավորվող  չափերը, ապա շահառուն սերտիֆիկատի ներկայացման դեպքում կարիք չի ունենա ֆինանսավորող կազմակերպությանը ներկայացնել իր վարկունակությունը հավաստող լրացուցիչ տեղեկատվություն և տեղեկանքներ (աշխատավարձ, այլ եկամուտներ և այլն)։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Շարունակվում է պետական դավաճանության և լրտեսության դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը (տեսանյութ)

Հաջորդը

Արցախի ԱԺ խմբակցությունները հանդիպել են ԱՀ գլխավոր դատախազի հետ

Առնչվող նյութեր
Դիտել

Ծաղկաձորում անցկացվել են հաշմանդամային սպորտի 2022 թվականի հանրապետական մարզական խաղերը.ԿԳՄՍՆ

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Հայաստանի հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի նախաձեռնությամբ օգոստոսի 26-29-ը Ծաղկաձորում անցկացվել է «Հաշմանդամային սպորտի 2022 թվականի…
Դիտել

Հիմա ժամանակն է բանալու Թուրքիա-Հայաստան սահմանը. Կարո Փայլան

Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Կարո Փայլանը, որը Երևան է ժամանել համաշխարհային հայկական գագաթնաժողովին մասնակցելու նպատակով, գրառում է արել Ֆեյսբուքի…
Դիտել

Հայաստանում H1N1-ից 2 մարդ է մահացել

Հայաստանում H1N1 վիրուսով պայմանավորված` 2 մահվան դեպք է գրանցվել: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում տեղի ունեցած` Հանրապետությունում գրիպի և…
Դիտել

Հանրային քրեական հետապնդումներ են հարուցվել օգտակար հանածոյի արդյունահանմամբ զբաղվող ընկերությունների տնօրենների նկատմամբ

Դատախազը 2023 թվականի հոկտեմբերի 20-ին հանրային քրեական հետապնդումներ է հարուցել Արարատի մարզում օգտակար հանածոյի արդյունահանմամբ զբաղվող երեք ընկերությունների…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share