Արցախի ԱԺ խմբակցությունները հանդիպել են ԱՀ գլխավոր դատախազի հետ

Արցախի Հանրապետության Ազգային ժողովում ներկայացված «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» «Հայ հեղափոխական դաշնակցություն» և «Արդարություն» կուսակցությունների փետրվարի 16-ի համատեղ հայտարարությունից հետո համանուն խմբակցությունների նախաձեռնությամբ այսօր՝ փետրվարի 17-ին, խորհրդակցության նպատակով Ազգային ժողով էր հրավիրվել ԱՀ գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը։ Այս մասին տեղեկացնում են ԱՀ Ազգային ժողովից:

Քննարկումներին մասնակցել են «Արցախի ժողովրդավարական կուսակցություն», «Հայ հեղափոխական դաշնակցություն», «Արդարություն» և «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցությունների ներկայացուցիչները։

ԱՀ գլխավոր դատախազը պատգամավորներին հանգամանալից բացատրություններ ու մեկնաբանություններ է տվել ինչպես 2020թ․ 44-օրյա պատերազմից հետո զարգացումների, այնպես էլ անցյալում տեղի ունեցած ադրբեջանական կողմի սադրանքների ու ահաբեկչական գործողությունների արդյունքում ԱՀ գլխավոր դատախազության կողմից հարուցված քրեական գործերի շրջանակներում տարվող գործողությունների մասին։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արցախից տեղահանված ընտանիքներն աջակցություն կստանան՝ հիփոթեքային վարկով անշարժ գույք ձեռք բերելու դեպքում

Հաջորդը

Առաջարկվում է պատերազմում զոհված զինվորների եղբայրներին ազատել պարտադիր զինվորական ծառայությունից

Առնչվող նյութեր
Դիտել

Ալիևի հայտարարությունը «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ անակնկալ է եղել Հայաստանի համար. Մհեր Գրիգորյան

Տարածաշրջանում հաղորդակցությունների հնարավոր ապաշրջափակումը կապված չէ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների սահմանազատման և սահմանազատման հետ։  Այս մասին ՏԱՍՍ-ին…
Դիտել

Երևան-Իջևան ավտոճանապարհին այրվել է ավտոմեքենա․ կան տուժածներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ հուլիսի 16-ին, ժամը 14:53-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ…
Դիտել

ԱԺ-ում քննարկվում է ՄԻՊ-ի պաշտոնում Քրիստինե Գրիգորյանի թեկնածությունն առաջադրելու հարցը

Հայաստանի Ազգային ժողովի մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը քննարկում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում Քրիստինե…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share