Արցախի կառավարությունը բնակելի տան կառուցման համար անհատույց ֆինանսական աջակցություն կտրամադրի

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր տեղեկացրել է, որ բնակելի տան կառուցման համար պետությունը տրամադրելու է մինչև հինգ միլիոն ՀՀ դրամ անհատույց ֆինանսական աջակցություն

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր հաստատել եմ Կառավարության որոշում, համաձայն որի՝ այսուհետ Արցախի Հանրապետության գյուղական կամ քաղաքային բնակավայրերում մշտապես բնակվող երիտասարդ ընտանիքներին բնակելի տներ կառուցելու նպատակով անհատույց պետական ֆինանսական աջակցության տրամադրման ծրագրից կարողանալու են օգտվել նաև Ստեփանակերտ քաղաքի բնակիչները:

Սահմանված կարգով՝ բնակելի տան կառուցման համար պետությունը տրամադրելու է մինչև հինգ միլիոն ՀՀ դրամ անհատույց ֆինանսական աջակցություն։

Պետական ֆինանսական աջակցություն ապահովող մարմինը Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն է, որը հուլիսի 20-ից սկսում է հայտերի ընդունման գործընթացը»,- ֆեյսբուքում գրել է Արայիկ Հարությունյանը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՀՀ ՄԻՊ աշխատակազմում Սյունիքի մարզի համայնքների ղեկավարների փաստաբանների հետ տեղի են ունեցել քննարկումներ

Հաջորդը

Արցախը չի կարող լինել Ադրբեջանի մաս. Դավիթ Բաբայան (տեսանյութ)

Առնչվող նյութեր
Դիտել

Եվրո-2020․Դանիայի հավաքականը 1/4 եզրափակչում է

Այսօր մեկնարկեցին ֆուտբոլի Եվրոպայի առաջնության փլեյ-օֆֆի հանդիպումները: Առաջինը միմյանց հետ մրցեցին Ուելսի եւ Դանիայի հավաքականները։ Ամստերդամում կայացած խաղում…
Դիտել

Հայաստանի ազգային հավաքականի բոլոր ֆուտբոլիստների կորոնավիրուսի թեստերը բացասական են

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ֆուտբոլիստները Մունդիալի որակավորման փուլի անդրանիկ տուրից առաջ կորոնավիրուսի թեստ են հանձնել։ Այս մասին հայտնել…
Դիտել

Արցախի հարցը լուծված չէ. Սրեժ Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը «XXI դարի գլոբալ մարտահրավերները. միջկուսակցական հարթություն» թեմայով միջազգային միջկուսակցական տեսակոնֆերանսին…
Դիտել

Անտարբերությունը կարիքավոր մարդկանց հանդեպ չարիք է

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ)  Գիտակրթական միջազգային կենտրոնի (ԳԿՄԿ)  Ուսանողական գիտական ընկերության (ՈւԳԸ), ԳԿՄԿ աշխատակիցների նախաձեռնությամբ և ՀՀ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share