Արցախի Հանրապետության ԱԳՆ մեկնաբանել է քաղաքացիական ավտոմեքենաների վրա ադրբեջանցիների հարձակումները

Արցախի ԱԳ նախարարության տարածած հաղորդագրությունում ասված է․

«Վերջին շաբաթվա ընթացքում ադրբեջանական կողմը երկու անգամ դիմել է Արցախի Հանրապետության բնակչության բնականոն կենսագործունեության վերականգնման դեմ ուղղված սադրանքների։

2021 թ. մարտի 25-ին և 29-ին ադրբեջանական կողմը քարկոծել է Կարմիր Շուկա – Ստեփանակերտ և Ստեփանակերտ – Գորիս ճանապարհներով ընթացող քաղաքացիական ավտոմեքենաները։ Ընդ որում, երկրորդ դեպքում հարձակման է ենթարկվել Արցախի դեմ Ադրբեջանի, Թուրքիայի և միջազգային ահաբեկիչների ռազմական ագրեսիայի ընթացքում զոհվածների մասունքները տեղափոխող ավտոմեքենան։

Արցախի քաղաքացիական բնակչության դեմ ուղղված նմանատիպ սադրանքները վկայում են, որ Բաքուն չի վերահսկում Արցախի օկուպացված տարածքներում գտնվող ադրբեջանական զորամիավորումներին, կամ Ադրբեջանի իշխանությունները կանխամտածված և նպատակաուղղված կերպով խաթարում են տարածաշրջանի կայունությունը և Ռուսաստանի Դաշնության կողմից իրականացվող խաղաղապահ առաքելությունը։ Այդ կապակցությամբ անհրաժեշտ ենք համարում ընդգծել, որ այդ միջադեպերը նաև հետևանք են Արցախի օկուպացված տարածքներում ադրբեջանական զորամիավորումների և Ադրբեջանի ու Թուրքիայի հովանավորության ներքո գտնվող միջազգային ահաբեկչական խմբավորումների ապօրինի ներկայության։Նման կարգի սադրիչ գործողությունները պետք է կանխվեն ամենավճռական ձևով, իսկ կազմակերպիչներն ու մասնակիցները՝ կրեն համապատասխան պատիժ։ Անպատժելիությունն ու անգործությունը հղի են անկանխատեսելի հետևանքներով տարածաշրջանում խաղաղության և կայունության համար»։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արցախի քննչական կոմիտեն վարույթ է ընդունել լրտեսության մասին քրգրոծը

Հաջորդը

Տավուշի մարզպետն ընդդեմ Հրանտ Բագրատյանի

Առնչվող նյութեր
Դիտել

Օտարերկրյա որդեգրումների բնագավառում լիազոր անձ հանդիսացած՝ ՔԿԱԳ գործակալության նախկին պետը չարաշահել է պաշտոնեական լիազորությունները

Ա.Ս.-ն, 2013 թվականի սեպտեմբերի 26-ից մինչև 2017 թվականի ապրիլի 29-ը զբաղեցնելով ՀՀ արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման…
Դիտել

Այսօր Հայաստանում պաշտոնապես բացվեց Evolution ընկերությունը

Այսօր Հայաստանում պաշտոնապես բացվեց Evolution-ը, Սթոքհոլմի բորսայում ցուցակված և մոտ 200մլրդ շվեդական կրոն (մոտ 18մլրդ ԱՄՆ դոլար) կապիտալիզացիա…
Դիտել

ՀՀԿ-ն չի մասնակցի Երևանի ավագանու ընտրություններին. Արմեն Աշոտյան

ՀՀԿ-ն չի մասնակցի Երևանի ավագանու ընտրություններին. այս մասին հայտարարել է ՀՀԿ փոխնախագահ, քրեական գործի շրջանակներում կալանավորված Արմեն Աշոտյանը։…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share