Արցախի հարցը մարդու իրավունքների խնդիր է. ՀՀ նախագահ

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի պաշտոնական այցը Սուրբ Աթոռ մեկնարկել է Ֆրանցիսկոս Պապի հետ այսօր առավոտյան տեղի ունեցած առանձնազրույցով:

Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել Սրբազան քահանայապետին՝ Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև ձևավորված բարձր մակարդակի ու կառուցողական երկխոսության համար: «Որպես Սուրբ Աթոռում Հայաստանի առաջին դեսպան՝ ինձ համար հոգեկան մեծ բավարարվածություն և պատիվ է Առաքելական պալատ վերադառնալը»,-ասել է Հայաստանի նախագահը, նշելով, որ առանձնակի հպարտությամբ ու ջերմությամբ է հիշում 1999 թ. մարտին Վատիկանի գրադարանի Սիքստինյան սրահում Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակի տոնակատարության շրջանակներում բացված «Հայաստան-Հռոմ. երկու հազար տարվա հարաբերություններ» խորագրով ցուցահանդեսը՝ ի նշանավորում պատմական ու մշակութային հարուստ անցյալի:

Նախագահ Սարգսյանի խոսքով՝ 2021-ը հատուկ տարի է հայ-վատիկանյան հարաբերությունների համար՝ հաշվի առնելով Սուրբ Հովհաննես Պողոս Երկրորդի և Նորին Սրբության՝ Հայաստան այցերի հոբելյանական՝ համապատասխանաբար 20-րդ ու 5-րդ տարիները: «Այդ պատմական այցելությունները մշտապես վառ կմնան հայ ժողովրդի սրտում և մտքում»,- մասնավորապես ասել է նախագահ Սարգսյանն ու ընդգծել Ֆրանցիսկոս Պապի սկզբունքային դիրքորոշումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ:

Նախագահը երախտագիտությամբ նշել է, որ մեր երկրի համար ծանր ու դժվարին մարտահրավերների այս փուլում Վատիկանը համերաշխության ձեռք մեկնեց մեր պետությանն ու ժողովրդին: Դրա լավագույն վկայությունն են Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի օրերին ու դրանից հետո Ֆրանցիսկոս Պապի հնչեցրած խաղաղության ուղերձները, ինչպես նաև հայ ռազմագերիներին ազատ արձակելու կոչը:

Հայաստանի նախագահը նշել է, որ Արցախի հարցը մարդու իրավունքների խնդիր է, հայ ժողովրդի՝ իր հինավուրց քրիստոնեական բնօրրանում ապրելու, արարելու ու իր ինքնորոշման անքակտելի իրավունքը իրացնելու պահանջ։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Օկուպացված Հադրութը հայ ժողովրդի նկատմամբ ատելության անհերքելի ապացույցն է. ԱՀ ՄԻՊ

Հաջորդը

Քաղաքական խորհրդակցություններ ՀՀ եւ Դանիայի ԱԳ նախարարությունների միջեւ

Առնչվող նյութեր
Դիտել

Բախվել են ավտոմեքենաներ․ կա զոհ և տուժած

Սեպտեմբերի 11-ին, ժամը 10:03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այնթապ-Նուբարաշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան…
Դիտել

ԱՊՀ ՊՆ խորհրդի անդամները կարծիքներ են փոխանակել ռազմաքաղաքական իրավիճակի հարցերի շուրջ

Նոյեմբերի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը մասնակցել է Մոսկվայում կայացած ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական…
Դիտել

Ամենայն Հայոց Կաթողիկոսն
այցելեց «Եռաբլուր» զինվորական պանթեոն

Սեպտեմբերի 21-ին, Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը եպիսկոպոսաց դասի…
Դիտել

Մեկնարկում են Հայաստանի շախմատի տղամարդկանց և կանանց առաջնությունները

Հունվարի 11-ից մեկնարկում են Հայաստանի շախմատի տղամարդկանց և կանանց առաջնությունները։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Հունվարի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share