Արցախի հրշեջները կանխել են առանձնատանը բռնկված հրդեհը

Հունիսի 30-ին ժամը 19:59-ին Արցախի ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Իվանյան 9 հասցեում հրդեհ է բռնկվել, նախնական տվյալներով այրվում է բնակելի առանձնատուն:

Ժամը 20:00-ին փրկարար ուժերի վարչության, հրշեջ-փրկարար մասից մեկ մարտական հաշվարկ՝ հրշեջ մեքենայով և արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը մեկնել են դեպքի վայր:

Օպերատիվ իրավիճակը գնահատելուց հետո հրշեջ-փրկարարները մեկուսացրել են հրդեհը և լիկվիդացրել ժամը 20:08-ին:

Հրդեհի պատճառ է հանդիսացել բնակելի առանձնատան խոհանոցի գազի բալոնի անսարքությունը, որի արդյունքում վնասվել է խոհանոցի պատը 1մ2:

Դեպքի առթիվ ստուգումներ է իրականացնում ՊՀ և ՏԱ տեսչությունը:

ԱԻ պետական ծառայությունը հորդորում է մշտապես պահպանել հակահրդեհային անվտանգության կաննոններն ու նորմերը՝ մասնավորապես գազի բալոնների օգտագործման ընթացքում:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Այս պահին Բերձորի ու մյուս համայքների բնակիչների տարհանման աշխատանքներ չեն իրականացվում. ԱՀ ՄԻՊ

Հաջորդը

Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը փակ գաղտնի քվեարկությամբ որոշում է Իշխան Սաղաթելյանի և Վահե Հակոբյանի պաշտոնանկության հարցը

Առնչվող նյութեր
Դիտել

Նախագահ Արմեն Սարգսյանն ու Մարդու իրավունքների պաշտպանը քննարկել են հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը

Հայաստանի նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ ՄԻՊ Արման Թաթոյանը Հանրապետության նախագահին է ներկայացրել Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում Մարդու…
Դիտել

Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ-ԺՀՄԻԳ-ի ներկայացուցիչներն այցելել են ԿԸՀ

«Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողովի) և ԵԱՀԿ-ԺՀՄԻԳ ներկայացուցիչները սեպտեմբերի 13-ին այցելել են ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով։…
Դիտել

Չարլզ Երրորդը խոստացել է հետևել Եղիսաբեթ Երկրորդի օրինակին

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության նոր միապետ Չարլզ Երրորդը ելույթ է ունեցել ի հիշատակ Եղիզաբեթ Երկրորդ…
Դիտել

Պատերազմին առնչված քաղաքացիներին մատուցվում է հոգեբանական խորհրդատվական ծառայություն

Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Անդրանիկ Փիլոյանի գլխավորությամբ այսօր ԱԻՆ-ում կայացել է ամենամսյա խորհրդակցություն: ԱԻ նախարարի պաշտոնակատարը խորհրդակցության ընթացքում…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share