Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանն անդրադարձել է Ստեփանակերտ-Գորիս ճանապարհին զինծառայողների մարմինները տեղափոխող մեքենան քարկոծելու դեպքին

Ինչպես արդեն հայտնել էինք, Գորիսի փոխքաղաքապետը ահազանգել էր, որ երեկ գիշերը՝ ժամը 01:30-ին, Ստեփանակերտ-Գորիս ճանապարհին ադրբեջանցիները քարեր են նետել զոհված զինծառայողների մարմինները տեղափոխող մեքենայի վրա, կոտրել ապակիները: Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանն անդրադարձել է այս միջադեպին եւ հայտարարություն է տարածել։

Արցախի մարդու իրավունքների պաշտպանը հայտնել է, որ կապ է հաստատել մեքենայի վարորդի հետ: Վերջինիս փոխանցել է, որ դեպքը տեղի է ունեցել «Շուշի» ենթակայանից մոտավոր երկու կիլոմետր դեպի Բերձոր (Շուշի-Լիսագոր) հատվածում: Ուժեղ մառախուղի պատճառով վարորդը չի տեսել, թե ով է հարվածողը, սակայն նրա փոխանցմամբ՝ հարվածները եղել են դիմահար, ինչը նվազեցնում է ճանապարհի մերձակա ժայռերից քարաթափման հետևանքով մեքենայի վնասվելու հնարավորությունը:

«Հաշվի առնելով, որ դեպքը արձանագրվել է Շուշի քաղաքի մերձակայքում, բարձր է հավանականությունը, որ մեքենան քարկոծվել է ադրբեջանցիների կողմից: Այդ պարագայում սա վերջին մեկ շաբաթվա ընթացքում զանգվածային լրատվամիջոցներով հրապարակված երկրորդ դեպքն է, երբ Ադրբեջանի կողմից կոպտորեն խախտվում է քաղաքական ամենաբարձր մակարդակով ձեռք բերված եռակողմ հայտարարությունը՝ սպառնալիք հարուցելով ԱՀ և ՀՀ քաղաքացիների ֆիզիկական անվտանգությանն ու գույքին:

Կարևոր է ընդգծել նաև, որ մեքենան տեղափոխում էր զոհված զինծառայողների մարմիններ, այսինքն՝ իրականացնում էր հումանիտար գործառույթ:

Մարդու իրավունքների պաշտպանը Արցախի Հանրապետության իրավապահ մարմինների ուշադրությունն է հրավիրում արձանագրված դեպքին և կոչ անում իրականացնել բազմակողմանի քննություն՝ միջադեպի հանգամանքները բացահայտելու նպատակով»,- նշված է Արցախի ՄԻՊ-ի գրառման մեջ:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ադրբեջանցիները քարեր են նետել զոհված զինածայողների մարմինները տեղափոխող մեքենայի վրա

Հաջորդը

Շատ ենք հպարտանում նրանցով. Խոակին Կապառոս

Առնչվող նյութեր
Դիտել

Բացահայտվել է  սոցիալական ցանցերի միջոցով դեղամիջոցների ապօրինի վաճառքի դեպք․ՊԵԿ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը, տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում, բացահայտել է  սոցիալական ցանցերի…
Դիտել

Հուսով եմ՝ մենք իսկապես կարդարացնենք այն լեգիտիմ և օրինական ակնկալիքները. ՀՀ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Հակակոռուպցիոն կոմիտե և ներկա գտնվել Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի օրվան և կառույցի կազմավորման…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share