Արցախի ՄԻՊ-ը մեկնաբանել է Շոշ գյուղի ուղղությամբ ադրբեջանցիների կրակոցների միջադեպը

Ադրբեջանական կողմը, հերթական անգամ խախտելով հրադադարի մասին հայտարարությունը, մայիսի 17-ին կրակ է բացել Շոշ գյուղի մոտակայքում՝ հայկական դիրքերի թիկունքում ինժեներական աշխատանքներ իրականացնող շինարարական տեխնիկայի ուղղությամբ, որի հետևանքով տեխնիկայի ապակիների ջարդվելու արդյունքում Մարտունու շրջանի Սոս համայնքի բնակիչը վնասվածքներ է ստացել։ Միջադեպի հետ կապված հայտարարություն է տարածել Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։


Արցախի Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է, որ ադրբեջանական կողմը, անտեսելով քաղաքական ամենաբարձր մակարդակում ձեռք բերված պայմանավորվածությունը և միջազգային իրավական նորմերը, պարբերաբար դիմում է սադրանքների՝ վտանգի տակ դնելով Արցախի ժողովրդի կյանքն ու առողջությունը։

Ըստ պաշտպանի միջադեպերը նպատակ ունեն խաթարելու տարբեր համայնքներում ժողովրդի բնականոն կյանքը և ուղղված են Արցախի ժողովրդի ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության դեմ։

Հաշվի առնելով Արցախի ներպետական կառուցակարգերի՝ ադրբեջանական կողմից նման միջադեպերի հեղինակներին պատասխանատվության ենթարկելու անհնարինությունը՝ Պաշտպանը կոչ է անում համապատասխան քայլեր նախաձեռնել միջադեպերի ուսումնասիրման և քննության եռակողմ ձևաչափ ձևավորելու և գրանցվող բոլոր դեպքերով պատշաճ քննություն իրականցնելու ուղղությամբ, ինչը հնարավորություն կտա պատասխանատվության ենթարկել միջադեպերի հեղինակներին։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ադրբեջանցիների մասնակցությամբ միջադեպ է գրանցվել Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում

Հաջորդը

Հրապարակված փաստաթուղթը իրական է եւ չկա որևէ գաղտնի հավելված

Առնչվող նյութեր
Դիտել

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել Ազատի ջրամբարից

Հունիսի 25-ին, ժամը 08:04-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ ավտոմեքենան ընկել է Ազատի ջրամբարը և…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share