Արցախի ՄԻՊ-ի անդրադարձը Թաղավարդի գերեզմանատան հարցին

Թաղավարդ համայնքի բնակիչների կողմից անցած մեկ տարվա ընթացքում անընդհատ բարձրաձայնվել է համայնքի գերեզմանատան հասանելիության հարցը, որը 2020 թվականի պատերազմի հետևանքով անցել է ադրբեջանական վերահսկողության տակ։ Այս մասին ֆեյսբուքում գրել է ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։

«Գերեզմանատունը գտնվում է համայնքի օկուպացված հատվածում, որը ընդամենը մի քանի կիլոմետր է հեռու համայնքի այն հատվածից, որում այսօր ապրում են Թաղավարդի բնակիչները։

Մարդիկ իրավունք ունեն իրենց հարազատների հիշատակը հարգելու՝ այդ թվում նաև նրանց գերեզմաններին այցելելու հնարավորություն ունենալով։ Սակայն ադրբեջանական կողմը որևէ ըմբռնում չի դրսևորում և հնարավորություն չի ընձեռում համայնքի բնակիչներին։

Հումանիտար բնույթ կրող այս հարցի վրա եմ ուզում հրավիրել պետական մարմինների, ռուսական խաղաղապահ զորակազմի, ինչպես նաև միջազգային իրավապաշտպան և հումանիտար առաքելություն իրականացնող կազմակերպությունների ուշադրությունը։

Ընդորում այս կարևորագույն հարցը հավասարապես վերաբերում և մտահոգում է ոչ միայն Թաղավարդի բնակիչներին, այլև Արցախի օկուպացված տարածքների բոլոր բնակիչներին»,- նշել է Գեղամ Ստեփանյանը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Մոլդովայի նախագահի հետ

Հաջորդը

Մոլդովայում ձերբակալել եւ խուզարկել են Պեգովին

Առնչվող նյութեր
Դիտել

Հանրապետության նախագահը ու Մարդու իրավունքների պաշտպանը այցելել են Շուռնուխ գյուղ

Մարդու իրավունքների պաշտպանը հայտնում է, որ Շուռնուխի բնակիչները որպես գլխավոր խնդիր, բարձրացրել են անվտանգության ապահովումը, որն առաջացել է…
Դիտել

Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատմանը. Արարատ Միրզոյան

Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել «Անադոլու» գործակալությանը. Հարց. Ի՞նչ կցանկանայիք նշել…
Դիտել

ՀՀ վարչապետն անդրադարձել է ադրբեջանական վերջին սադրանքին

Կառավարության այսօրվա նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նախոօրեին տեղի ունեցախ սահմանային սադրանքին: Նիկոլ Փաշինյանը հայտնել է,…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share