Արցախի նախագահը ձմեռային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին հրամանագիր է ստորագրել

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը՝ 2022 թվականի ձմեռային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին հրամանագիր է ստորագրել:

Հրամանագրի համաձայն՝ 2022 թվականի հունվար-փետրվար ամիսներին կանցկացվի Արցախի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների պարտադիր զինվորական ծառայության ձմեռային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնց նախկինում տրված պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքը դադարել է մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից:

Ըստ հրամանագրի` 2022 թվականի հունվարին կզորացրվեն օրենքով սահմանված ժամկետում պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողները:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Տարածքային կառավարման մասով 8 խոշոր ծրագիր է իրականացվելու

Հաջորդը

Երևանի մետրոպոլիտենի վերակառուցման համար կհատկացվի 6,6 մլրդ դրամ

Առնչվող նյութեր
Դիտել

ԱԻՆ-ը հորդորում է երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր…
Դիտել

Երևանում հիշատակի տուրք է մատուցվել 2001թ․ սեպտեմբերի 11-ի զոհերի հիշատակին

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հայտնում է․ Այսօր մենք հիշատակի տուրք ենք մատուցում 2001թ․ սեպտեմբերի 11-ի զոհերի հիշատակին։ Սեպտեմբերի 11-ի զոհերի…
Դիտել

Լաչինի միջանցքի շրջափակման պատճառով հումանիտար օգնության մատակարարումն Արցախ խիստ սահմանափակ է. ԱՄՆ ՄԶԳ-ի ղեկավար

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) ղեկավար Սամանթա Փաուերը Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ հայտարարել է, որ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share