Արցախի նախագահը Մարտակերտում հանդիպել է համայնքների ղեկավարների հետ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ապրիլի 12-ին Մարտակերտ քաղաքում հանդիպում է ունեցել շրջանի վարչակազմի պատասխանատուների, համայնքների ղեկավարների և բնակչության ակտիվ ներկայացուցիչների հետ։

Քննարկվել են աշխարհաքաղաքական վերջին զարգացումները և այդ համատեքստում Արցախում տիրող ռազմաքաղաքական իրավիճակը, անվտանգային և սոցիալ-տնտեսական խնդիրները։

Իր խոսքում երկրի ղեկավարը անդրադարձել է վերջերս Ասկերանի շրջանի Փառուխ համայնքի և Քարագլուխ բարձունքի հատվածում հակառակորդի սադրիչ գործողություններին՝ նշելով, որ ադրբեջանական կողմի հետքաշման համար Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ բանակցությունները շարունակվում են։ Միևնույն ժամանակ, Արայիկ Հարությունյանը շեշտել է, որ հակամարտության գոտում հարաբերական և փխրուն խաղաղության ապահովումը հնարավոր է ռուսական խաղաղապահ ուժերի շնորհիվ, և Արցախի ժողովրդի ու իշխանությունների համոզմամբ նրանց ներկայությունը պետք է լինի երաշխավորված ու անժամկետ՝ զինծառայողների և զինտեխնիկայի համապատասխանաբար ավելացմամբ։

Նախագահը վերահաստատել է Արցախի իշխանությունների հավատարմությունը Արցախի Հանրապետության՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հիման վրա անկախության և պետականաշինության համար պայքարին և ընդգծել, որ ՌԴ խաղաղապահ զորակազմի երաշխիքներին և գործունեությանը զուգահեռ՝ Կառավարությունը շարունակաբար աշխատելու է անվտանգության ապահովման սեփական մեխանիզմների և քաղաքացիական պաշտպանության համակարգի արդյունավետության բարելավման ուղղությամբ։

Երկրի ղեկավարը անդրադարձել է նաև էներգետիկ և պարենային անվտանգության ապահովման խնդիրներին և նշել, որ արդեն աշխատանքներ են տարվում արևային էներգետիկայի զարգացումը, փոքր ՀԷԿ-երի, անտառային ու բնական այլ ռեսուրսների և հողատարածքների ռացիոնալ օգտագործումն ապահովելու ուղղությամբ։ Արայիկ Հարությունյանի խոսքով՝ նախանշված ծրագրի համաձայն՝ իրականացվելու են ենթաշրջանային և ներհամայնքային ճանապարհների բարեկարգման աշխատանքները։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Պետք է գտնենք ճիշտ բալանսը. Նիկոլ Փաշինյան

Հաջորդը

Ընդդիմության տապալված բլից-կրիգը

Առնչվող նյութեր
Դիտել

Հայաստանի մեծ մասում առաջիկա օրերին ձյուն և անձրև կտեղա, սպասվում է մառախուղ

Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը հայտնում է, որ հանրապետության տարածքում` դեկտեմբերի 11-ի ցերեկը, 12-ին, 14-ի ցերեկը, 15-16-ը սպասվում է…
Դիտել

Էրիկ Առստամյանը նվաճել է բռնցքամարտի Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը. Արցախում նրան դիմավորել են մեծ շուքով

Իտալիայի Մոնտեսիլվանո քաղաքում սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 1-ն ընթացող ավագ տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությանը (EUBC Junior EBC – MONTESILVANO…
Դիտել

Արարատ Միրզոյանը զարմանք է հայտնում Լավրովի զարմանքի առնչությամբ

Հայաստանի արտգործնախարարը զարմանք է հայտնում Ռուսաստանի արտգործնախարարի զարմանքի առնչությամբ, թե դեկտեմբերի 23-ին նախատեսված եռակողմ հանդիպմանն իր չմասնակցելու մասին…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share