Արցախի ՊԲ-ն կրակ չի բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ

Մարտի 9-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, թե իբր Արցախի ՊԲ ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից կրակել են ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ, ինչից հետո իրենք պատասխան կրակ են բացել։

ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ այս հայտարարությունը ոչ մի կապ չունի իրականության հետ. Արցախի ՊԲ-ոչ միայն կրակ չի բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, այլև, ինչպես արդեն նշել ենք ավելի վաղ, մարտի 7-ին և 8-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները ականանետերից, համապատասխանաբար՝ 2 և 3 անգամ, կրակել են Խրամորթ գյուղի ուղղությամբ։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Խրամորթ գյուղի ուղղությամբ 3 ական է արձակվել

Հաջորդը

Գազատարի խնդիրը կլուծվի Ռուսաստանի և Ադրբեջանի երկխոսության արդյունքում

Առնչվող նյութեր
Դիտել

Երևանի քաղաքապետն ընդունել է Միացյալ Թագավորության դեսպանին

Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Պատրիկ Գալագերին Երևանի քաղաքապետ Հրաչյա…
Դիտել

Երևանի Մոնթե Մելքոնյան պողոտայում մեքենաներ են բախվել. դրանցից մեկը շրջվել է, կան տուժածներ

Հունվարի 15-ին ժամը 10։37-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մոնթե Մելքոնյան պողոտայում ավտոմեքենան շրջվել…
Դիտել

Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման առումով տեսանելի առաջընթաց դեռ չկա․ Ռուբինյան

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում ամենակարևորը քաղաքական կամքն է։ Եթե քաղաքական կամք կա, ապա հանդիպման վայրը դառնում է զուտ…
Դիտել

Ղարաբաղի ու Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են Լաչինի միջանցքի հարցը

Արցախում տեղակայված խաղաղապահ զորակազմի հրամանատարությունից տեղեկացնում են, որ ռուսական կողմի միջնորդությամբ այսօր հանդիպել են Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչները։ …

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share