Արցախի պետնախարարը հանդիպել է ԱՄՆ որոշ կոնգրեսականների հետ

Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը հայտնում է, որ վերջին օրերին ԱՄՆ-ում ԱՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանի ու իր գլխավոր խորհրդական Դավիթ Հակոբյանի հետ միասին, հանդիպել են որոշ կոնգրեսականների և այցելել Կոնգրեսի գրադարանի հայկական բաժին:

«Ֆրանկ Փալոնի, Աննա Էշուի և Ջիմ Քոսթայի հետ հանդիպումների ժամանակ հակիրճ ներկայացրել ենք Արցախի մարդասիրական իրավիճակը, հակամարտության կարգավորման ԱՀ մոտեցումները և կառավարության կարճաժամկետ ու երկարաժամկետ ծրագրերը:

Հատուկ շեշտադրել ենք Արցախի միջազգային ներգրավվածության բարձրացման անհրաժեշտությունը՝ առկա անվտանգային ու մարդասիրական կարիքների ու առանձնահատկությունների հաշվի առնմամբ:Ընդգծել եմ նաև, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման փաստի ճանաչումը հիմնաքարային նշանակություն ունի հակամարտության վերջնական ու արդարացի կարգավորման գործում՝ ակնկալիք հայտնելով, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը գործուն ջանքեր կգործադրի այդ ուղղությամբ:

Կարևորել եմ Արցախի միջազգային կարգավիճակի հարցի արդարացի ու արագ լուծման անհրաժեշտությունը արցախցիների երկարաժամկետ անվտանգության և այլ հիմնարար իրավունքների ու շահերի պաշտպանության համատեքստում:Այցելել ենք նաև Կոնգրեսի գրադարանի հայկական բաժին, ծանոթացել այնտեղ առկա հնարավորությունների հետ և քննարկել Արցախին առնչվող գրականության շարունակական ավելացման մեխանիզմները»,-ֆեյսբուքում գրել է ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Քննարկում ենք ՀՀ երկաթուղային համակարգը եվրասիական երկաթուղային համակարգին միացնելու հարցը. Վահան Քերոբյան

Հաջորդը

Քննարկվել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում Ֆրանսիայի հետ հետագա գործակցության հնարավորությունները

Առնչվող նյութեր
Դիտել

Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Բորիս Ջոնսոնը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնը՝ երկու…
Դիտել

Նոր ձևավորվող միջավայրում ԱԱԾ-ն պետք է մեծացնի գործունեության արդյունավետությունը. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Ազգային անվտանգության ծառայություն և մասնակցել Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր…
Դիտել

Դատախազության շենքի դիմաց տեղի ունեցած խուլիգանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական գործով  իրականացված անհետաձգելի քննչական և…
Դիտել

Երևանում կայացած «Մանկական Եվրատեսիլը» շուրջ 33 միլիոն դիտում է ունեցել

Երևանում կայացած «Մանկական Եվրատեսիլը» շուրջ 33 միլիոն դիտում է ունեցել: Այս մասին հայտնում է Առաջին ալիքը: Միջինում, բոլոր…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share