Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Տավուշի սահմաններում ոչ մի փոփոխություն տեղի չի ունեցել. մարզպետ

2020 թվականի Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Տավուշի սահմաններում ոչ մի փոփոխություն տեղի չի ունեցել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց  Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը:

Նա հերքեց այն խոսակցությունները, որ թշնամին վրաններ է տեղադրել հանդամասերում, ապա հրաժարվեց պատասխանել այն հարցին, թե կան արդյոք գյուղեր, որոնք, հնարավոր է, հանձնվեն թշնամուն: «Այդ հարցը ինձ այլևս չտաք: Այս պահին նման բան չի քննարկվում»,-ասաց նա:

Անդրադառնալով սեպտեմբերի 13-ից հետո առկա իրավիճակին՝ մարզպետն ասաց, որ 90-ականներից հետո Տավուշում միշտ էլ հատուկենտ կրակոցներ եղել են:

Նա նաև հերքեց այն լուրերը, որ Վերին Ոսկեպարի սահմանին ռուս խաղաղապահների անցակետ կա: «Չկա նման բան»,-պատասխանեց մարզպետը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Գուտերիշը հայտարարել է, որ մոլորակը դեպի «կլիմայական դժոխք» է շարժվում

Հաջորդը

Աստանայում կկայանա Սիրիայի հարցով բանակցությունների նոր փուլը

Առնչվող նյութեր
Դիտել

Տեղի է ունեցել «Արևմուտք 2021» ռազմավարական զորավարժության բացման հանդիսավոր արարողությունը

Սեպտեմբերի 9-ին ՌԴ Մուլինո զորավարժարանում տեղի է ունեցել «Արևմուտք 2021» ռազմավարական զորավարժության բացման հանդիսավոր արարողությունը: Այս մասին տեղեկացնում…
Դիտել

Երեկ սահմանի Գեղարքունիքի հատվածում վիրավորված զինծառայողներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է

Քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ 2021թ. Հուլիսի 23-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Կութ համայնքի վարչական տարածքում տեղակայված…
Դիտել

Մակրոնի «Վերածնունդ» կուսակցությունը հայտարարություն է տարածել՝ աջակցելով Հայաստանին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի «Վերածնունդ» կուսակցությունը հայտարարություն է տարածել՝ աջակցություն հայտնելով Հայաստանին։ Հայտարարության մեջ ասվում է, որ կուսակցությունը…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share