Արցախում՝ խարդախությամբ պետությունից խոշոր գումար հափշտակած անձը ներգրավվել է որպես մեղադրյալ

ԱՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում ԱՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 345-րդ հոդվածի 1-ին մասով կատարած արարքների համար որպես մեղադրյալ է ներգրավվել Ստեփանակերտ քաղաքի 1989թ ծնված բնակիչը:

Մեղադրյալը 2020թ սեպտեմբերի 27-ին ԱՀ նկատմամբ սանձազերծած պատերազմի հետևանքով ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ անցած ԱՀ բնակավայրերից տարահանված բնակիչներին իր կողմից փաստացի շահագործվող հյուրանոցային տնտեսության օբյեկտում բնակեցնելու գործընթացում ի սկզբանե նպատակ չունենալով սննդի ապահովման ծառայություններ մատուցելու, շահադիտական դրդումներից ելնելով, 2020թ նոյեմբերի 30-ից մինչև 2021թ հունվարի 14-ն ընկած ժամանակահատվածում առանց սննդի ծառայություններ մատուցելու, դրա վերաբերյալ ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պաշտոնատար անձանց հետ հյուրանոցային ծառայությունների և սննդի մատուցման վերաբերյալ կնքված պայմանագրերում՝ իրավաբանական նշանակություն ունեցող փաստ հաստատող պաշտոնական փաստաթղթերում դիտավորությամբ ներառել է կեղծ տեղեկություններ և պետությունից խարդախությամբ հափշտակել խոշոր չափերի հասնող 1.316.000 ՀՀ դրամ գումար։

Նախաքննությունը շարունակվում է։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՃՏՊ Աբովյան քաղաքում. հինգ մարդ մահացել է

Հաջորդը

Հայաստանում կատարվել է 1 992 891 պատվաստում

Առնչվող նյութեր
Դիտել

ՊՆ-ում անցկացվել են Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ խորհրդակցություններ

Մայիսի 10-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համագործակցության պլանավորման խորհրդակցություններ: Խորհրդակցություններին մասնակցել են…
Դիտել

ԼՂ-ի հակամարտությունը դեռ սպասում է իր վերջնական լուծմանը. Էդուարդ Աղաջանյան

ԵԱՀԿ ԽՎ տարեկան 29-րդ նստաշրջանի հուլիսի 3-ի նիստում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ԵԱՀԿ ԽՎ-ում ԱԺ պատվիրակության…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share