Արցախում այսօրվանից իրականացվում են հովհարային անջատումներ

«Արցախէներգո»-ից տեղեկացնում են, որ սույն թվականի հունվարի 9-ին` ժամը 14։35-ին, Գորիս-Ստեփանակերտ 110 կՎ Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում արձանագրվել է վթար։ Ըստ սարքավորումներով արձանագրված տվյալների` վթարը գտնվում է Աղավնո-Բերձոր հատվածում։ 

Ադրբեջանական կողմի ապակառուցողական դիրքորոշման պատճառով նշված հատվածում այս պահի դրությամբ հնարավոր չէ իրականացնել շրջայց և կազմակերպել վթարավերականգնողական աշխատանքներ, ուստի որոշում է կայացվել հանրապետության էլեկտրամատակարարումը իրականացնել տեղական արտադրող կայանների միջոցով՝ համապատասխան սահմանափակումներով։

Ելնելով տվյալ իրավիճակից` Հանրապետությունում հունվարի 10-ից իրականացվում են հովհարային անջատումներ, որոնց մասին պարբերաբար կարող եք տեղեկանալ «Արցախէներգո» ՓԲԸ կայքից (artsakhenergo.am) և ֆեյսբուքյան էջից ( https://www.facebook.com/profile.php?id=100088251438925), ինչպես նաև հանրային հեռուստատեսության և ռադիոյի հայտարարություններից։

Հավանական լրացուցիչ անջատումներից խուսափելու նպատակով, խնդրում ենք հնարավորինս խնայողաբար օգտագործել էլեկտրաէներգիան։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Սուրեն Պապիկյանն ընդունել է ԵՄ տեխնիկական գնահատման առաքելությանը

Հաջորդը

Կրեմլը մեկնաբանել է Փաշինյանի հայտարարությունը՝ ՀԱՊԿ զորավարժությունների վերաբերյալ

Առնչվող նյութեր
Դիտել

Բավրայի մաքսակետը սեպտեմբերի 9-ին ժամանակավորապես չի գործի

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ վրացական կողմում՝ Նինոծմինդայում նոր մաքսային կետի կառուցման գործընթացի ավարտով պայմանավորված՝ ժամանակավորապես չի…
Դիտել

Հայկական կողմը լիովին համամիտ է համարձակ քայլեր կատարելու անհրաժեշտության հետ. Վահան Հունանյան

ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարի պատասխանները «Արմենպրես» գործակալության հարցերին Հարց. Որտե՞ղ և երբ է նախատեսվում Հայաստանի ու Թուրքիայի հատուկ…
Դիտել

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2676 նոր դեպք. մահացել է 31 մարդ

Հայաստանում մեկ օրում կատարվել է 6743 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2676 նոր դեպք, առողջացել է 3658 քաղաքացի, արձանագրվել…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share