Արցախում անվտանգության խորհրդի նիստ է հրավիրվել

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 10-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ:

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ քննարկվել են Հանրապետությունում ստեղծված անվտանգային ու հումանիտար խնդիրները: Երկրի ղեկավարն ընդգծել է, որ գազատարի վնասված մասը գտնվում է հակառակորդի դիրքի մոտ, որը վերանորոգումն արդեն երեք օր է ադրբեջանական կողմը խոչընդոտում է՝ առանց հիմնավորման:

«Կասկածից վեր է, որ թե՛ գազատարի վնասումն ու վերանորոգման աշխատանքների ձգձգումները, թե՛ վերջին օրերին Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ ցուցաբերած ագրեսիվ վարքագիծը ունեն աշխարհաքաղաքական ենթատեքստ. մասնավորապես, Ադրբեջանը փորձում է օգտվել Ուկրաինայի շուրջ իրավիճակից ու միջազգային դերակատարների զբաղվածությունից: Պաշտոնական Բաքուն ակնհայտ սադրանքների է դիմում՝ նպատակ ունենալով հոգեբանական ահաբեկման ենթարկել Արցախի խաղաղ բնակչությանն ու այդ կերպ հայաթափել Արցախը: Հավաստիացնում եմ, որ Արցախի իշխանությունները բոլոր մակարդակներում աշխատանքներ են իրականացնում՝ կանխելու անվտանգային ու հումանիտար խնդիրների առաջացումը և շտկելու ստեղծված իրավիճակը: Ուստի, հորդորում եմ բոլորին պահպանել հանգստություն, զերծ մնալ իրավիճակի ավելորդ լարումից և անպատասխանատու գործողություններից»,- ասել է նախագահ Հարությունյանը և հանձնարարել գործադիր իշխանության պատասխանատուներին համապատասխան միջոցներ կիրառել բնակչության անվտանգության ու բնականոն կենսապահովման համար:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Խրամորթում խաղաղ բնակիչ է վիրավորվել

Հաջորդը

Անթալիայում հանդիպել են ՀՀ եւ ՌԴ արտաքին գործերի նախարարները

Առնչվող նյութեր
Դիտել

Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորում է քաղաքացիական բնակչությանը. վիրավորների թիվն այս պահին 4-ն է. ՀՀ ՄԻՊ (լուսանկարներ)

Առավոտից շարունակվում են Մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք աշխատանքները Սյունիքի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերի ադրբեջանական հարձակման ենթարկվող համայնքներում։…
Դիտել

10 սպայի մեղադրանք է ներկայացվել

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում ավարտվել է զինծառայողների կողմից, ռազմական դրության պայմաններում,…
Դիտել

Մոտ 2500 մարդ դիմել է Լեռնային Ղարաբաղում մարդասիրական արձագանքման կենտրոն

Ռուսաստանի Խաղաղապահ զորախմբի հումանիտար արձագանքման կենտրոնում գործող քաղաքացիների ընդունման կետը շարունակում է աշխատանքը. այնտեղ գործում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության անհետ կորած մասնակիցների…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share