Արցախում խաղաղապահները շարունակում են հայտնաբերած զինամթերքի ոչնչացումը

Ռուս սակրավորները շարունակում են Արցախի տարածքում հայտնաբերված պայթյունավտանգ առարկաների ոչնչացման աշխատանքները, հայտնում է ՌԴ ՊՆ-ն:

Աշխատանքներն ամենօրյա են և իրականացվում են Բալիջա հատուկ զորավարժարանում: Անձնակազմն յուրաքանչյուր օր ոչնչացնում են շուրջ 120 պայթյունավտանգ առարկա, ներառյալ ականներ և տարբեր տրամաչափի հրետանային արկեր:

Նախօրեին ռուս սակրավորների կողմից ոչնչացված զինամթերք է հայտնաբերվել Մարտակերտի շրջանի ականազերծման ժամանակ:

2020-ի նոյեմբերի 23-ից Արցախում չպայթած զինամթերքից մաքրվել է 2115 հեկտար տարածք, ավելի քան 656 կիլոմետր ճանապարհ, սակրավորները ստուգել են 1832 շենք: Հայտնաբերվել և վնասազերծվել է 25 611 պայթյունավտանգ առարկա: Մարդասիրական ականազերծման ստորաբաժանման շուրջ 10 զինծառայող է ամեն օր ներգրավված ականազերծման աշխատանքներին:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ադրբեջանի զինված ուժերը պետք է անհապաղ հետ քաշվեն.Էմանուել Մակրոն

Հաջորդը

Իսրայելական զորքերը հարվածել են Գազայի թիրախներին

Առնչվող նյութեր
Դիտել

Ահաբեկչություն ՌԴ Բելգորոդի զորավարժարանում. կան զոհեր և վիրավորներ

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հոկտեմբերի 15-ի երեկոյան հայտնել է Բելգորոդի շրջանի զորավարժարանում ահաբեկչության մասին։ Այնտեղ պատրաստություն են անցել կամավորներ,…

Հայաստանի ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի ՊՆ-ի տարածած տեղեկությունները

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել, հայտարարելով, թե իբր ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները, նախորդ օրերին (առանց հստակեցնելու որևէ…
Դիտել

Առաջնագծում իրադրության փոփոխություն չկա. ՊՆ խոսնակ

Գլխավոր շտաբի պետի՝ առաջնագծի վերաբերյալ ներկայացրած իրավիճակից հետո իրադրության որևէ փոփոխություն տեղի չի ունեցել: Լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով հարցին, թե Ջերմուկից…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share