Արցախում կվերսկսվի դասագործընթացը

Անխափան գազամատակարարման պարագայում հունվարի 30-ից կվերսկսվի Արցախի Հանրապետության բոլոր հանրակրթական դպրոցների նախադպրոցական խմբերի (առանց սննդի, ժամը 9:00-13:00), 1-12-րդ դասարանների, արտադպրոցական (երաժշտական և արվեստի դպրոցներ, մարզադպրոցներ ու մանկապատանեկան ստեղծագործական կենտրոններ) և նախնական (արհեստագործական) ու միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների դասագործընթացը։

Գազամատակարարման խափանման դեպքում կվերսկսվեն միայն 9-12-րդ դասարանների դասերը, համապատասխան պայմաններում՝ հատուկ գրաֆիկով, որի վերաբերյալ կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն։

ԿԳՄՍ նախարարությունը տեղեկացնում է, որ համապատասխան կառույցների կողմից տարվում են աշխատանքներ բնական գազով ջեռուցվող ուսումնական հաստատություններում ջեռուցման համակարգերը վերափոխելու ուղղությամբ։

Ծնողներին հորդորում ենք երեխաներին հագցնել տաք հագուստ:

ԱՀ ԿԳՄՍ նախարարություն

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հրդեհ ավտոպահեստամասերի շուկայի պահեստում

Հաջորդը

Սերբ թենիսիստի հերթական խոշոր նվաճումը

Առնչվող նյութեր
Դիտել

Մենք երբեք չենք լինելու Ադրբեջանի կազմում. Արցախի ԱԳ նախարար (տեսանյութ)

Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը միշտ եղել է վերջնանպատակ: Այս մասին այսօր հայտարարել է ԱՀ ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը:…
Դիտել

Հացավանի տներից մեկում տղամարդու կիսաայրված դի է հայտնաբերվել

2023թ․ փետրվարի 1-ին Հացավան գյուղի 1-ին փողոցի տներից մեկում ննջասենյակի հատակին պառկած վիճակում տղամարդու կիսաայրված դի հայտնաբերվելու դեպքի…
Դիտել

ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցն առայժմ մեր օրակարգում չէ․ ԱԳ փոխնախարար

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է հայ-ռուսական հարաբերություններին։  «Գիտեք, լարվածության մասին դժվար…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share