Արցախում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը․ ՊԲ

Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակից տեղեկացնում են, որ օգոստոսի 9-ին՝ ժամը 16:00-ից 22:00-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը հարավ-արևմտյան (Շոշ-Մխիթարաշեն) հատվածում:

Բացի հրաձգային զինատեսակներից ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ՀՀՆ-9 (հաստոցավոր հակատանկային նռնականետ)՝ հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով 3 արկ:

Հայկական կողմը կորուստներ չունի:Միջադեպի առնչությամբ համապատասխան տեղեկատվություն է տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը:

Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարությունը կոչ է անում ադրբեջանական կողմին հավատարիմ մնալ ձեռքբերված պայմանավորվածություններին և զերծ մնալ իրադրության հետագա լարման ուղղված քայլերից:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Գորիսի համայնքապետարանի աշխատակցին մեղադրանք է առաջադրվել

Հաջորդը

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 313 նոր դեպք

Առնչվող նյութեր
Դիտել

Զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները վաղը կվերսկվեն

Արցախի ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունից հայտնում են, որ ռազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների,…
Դիտել

Ադրբեջանը ԼՂ-ի հայությանն անվանում է «իր քաղաքացիներ» և կրակում նրանց վրա գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ․ ՀՀ վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Թվիթերի» իր էջում գրել է․ «Ադրբեջանը ԼՂ-ի հայությանը անվանում է «իր քաղաքացիներ» և միաժամանակ…
Դիտել

Մաքսատուրքի դրույքաչափերի վերահաշվարկման գործընթացը շարունակվում է.ՊԵԿ

ԱՏԳ մասնակիցները կարող են փոփոխություններ կատարել 2020թ.-ին ներկայացված մաքսային հայտարարագրերում Պետական եկամուտների կոմիտեն արտաքին տնտեսական գործունեության մասնակիցներին հիշեցնում…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share