Ռուսաստանի խաղաղապահները շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղում: 27 դիտակետերում ռուս խաղաղապահները իրավիճակի շուրջօրյա մշտադիտարկում են իրականացնում:
Արցախում հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ամբողջ երկայնքով:
Այս պահին ռուս խաղաղապահների աջակցությամբ Մարտակերտի հիվանդանոցները սկսել են հիվանդներ ընդունել, դպրոցներում վերականգնվել է ուսումնական գործընթացը:
2020 թվականի նոյեմբերի 23-ից ի վեր, ռուս սակրավորները չպայթած զինամթերքից մաքրել են 1623 հա տարածք, 508 կմ ճանապարհ, 1577 բնակելի շենք, ներառյալ՝ սոցիալական նշանակության 30 օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 25 154 պայթուցիկ օբյեկտ: