Արցախում հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել

Մարտի 28-29-ի լույս գիշերը՝ մինչև առավոտյան ժամը 10:00-ն, Արցախի առաջնագծի երկայնքով հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել և օպերատիվ-մարտավարական իրադրությունը մնացել է լարված՝ մարման որոշակի դրական միտմամբ: Այս մասին տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը:

Ադրբեջանական զորքերը շարունակում են մնալ Քարագլխի՝ Փառուխին հարակից հատվածում ամրացված նույն հենակետերում: Իսկ Արցախի զինված ուժերը շարունակում են պաշտպանական դիրքերի ամրացման ու թշնամու զսպման լրացուցիչ միջոցառումների կատարումը:

Շարունակական աշխատանքներ են տարվում ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ՝ նպատակաուղղված ադրբեջանական հնարավոր սադրանքների կանխմանը և ադրբեջանական զինված ուժերին իրենց ելման դիրքեր վերադարձնելուն:

Արցախի պատկան մարմինները բոլոր հնարավոր մեխանիզմներով հետևում են իրադրությանն ու ադրբեջանական կողմի գործողություններին, և, ըստ կարիքի, լրացուցիչ հրապարակումներով կտեղեկացնեն իրավիճակի զարգացումների վերաբերյալ:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արցախի նախագահը հանդիպել է ուժային կառույցների ղեկավարների հետ

Հաջորդը

Վերսկսվել է Արցախի Հանրապետության գազամատակարարումը

Առնչվող նյութեր
Դիտել

Ինչ-որ «կրիտիկական կետում» պիտի կանգներ Հայաստանը․ Վահրամ Աթանեսյան

Իշխանությունը պիտի կարողանա մի ինչ-որ «կրիտիկական կետում» կանգ առնելու որոշում ընդունի։ Այս մասին «ֆեյսբուքի» իր էջում գրել է…
Դիտել

Արցախի Դատախազության հայատարարությունը

2022 թ. օգոստոսի 1-ից Արցախի Հանրապետության հյուսիսային և հյուսիսարևմտյան հատվածներում Ադրբեջանի զինված ուժերի կողմից նախաձեռնվող ու իրականացվող սադրիչ…
Դիտել

Օկուպացված Հադրութը հայ ժողովրդի նկատմամբ ատելության անհերքելի ապացույցն է. ԱՀ ՄԻՊ

Օկուպացված Հադրութը Ադրբեջանի կողմից հայ ժողովրդի նկատմամբ ատելության և էթնիկ զտման քաղաքականության անհերքելի ապացույցն է։ Այս մասին ասված…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share