Արցախում մեքենան գլորվել է ձորը․կա զոհ

Մայիսի 27-ին ժամը 23:15-ին ԱՀ ՆԳ նախարարության ոստիկանության հերթապահ մասում, միաժամանակ ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Լիսագոր-Բերձոր ավտոճանապարհին ավտոմեքենա է գլորվել ձորը, մոտ 150մ:

Օգնություն ցուցաբերելու նպատակով կանչի վայր են մեկնել ԱԻՊԾ Լիսագորի բաժանմունքի փրկարարները, ոստիկանության Բերձորի տարածքային բաժանմունքի և ճանապարհային ոստիկանության ծառայողները՝ ՃՈ պետ Մավրիկ Նասիբյանի գլխավորությամբ, ինչպես նաև քննչական օպերատիվ խումբը:

ՆԳ նախարարության ծառայողները փրկարարական ու տեխնիական հատուկ միջոցներով տուժածներին հանել են ձորից:

Պարզվել է, որ նույն օրը ժամը 21:30-ի սահմաններում, Երևան քաղաքի բնակիչ Ե.Մ.-ն (ծնված 1961թ.) վարելով իրեն պատկանող «Մերսեդես-Բենց» ավտոմեքենան, Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհի 35-րդ կիլոմետրին դուրս է եկել երթևեկելի մասից և գլորվել ձորը, ինչի հետևանքով վերջինս տեղում մահացել է:

Ուղևորներ՝ Երևան քաղաքի բնակիչ Ա.Գ.-ն (ծնված 1968թ.) և Ասկերանի շրջանի բնակիչ Խ. Հ.-ն (ծնված 1973թ.) ստացած տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ստեփանակերտ:Ստուգմամբ զբաղվում է ԱՀ քննչական կոմիտեն:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՀՀ ԶՈՒ-ն Նախիջևանի ուղղությամբ կրակ չեն բացել.ՊՆ

Հաջորդը

Հանրապետական մաղթանք և այց Սարդարապատի հուշահամալիր Հանրապետության տոնի առիթով

Առնչվող նյութեր
Դիտել

5 մարդու մահվան պատճառ դարձած «BMW X5»-ի վարորդը եղել է ալկոհոլ օգտագործած վիճակում (տեսանյութ)

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ Արզնու խճուղում հինգ մարդու մահվան…
Դիտել

Ընթացքի մեջ է Սևանա լճի ափամերձ հատվածներում ապօրինի շինությունների ապամոնտաժումը

Շրջակա միջավայրի նախարարությունից հայտնում են, որ Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման և լճի անխոչընդոտ առողջացման ուղղությամբ քայլերը շարունակվում են։…
Դիտել

Խորապես մտահոգված ենք պաղեստինցիների և Իսրայելի միջև լարվածության ներկայիս սրմամբ. Խաչատուրյան

Հայաստանը խստորեն դատապարտում է բռնությունն իր բոլոր դրսևորումներով. գրել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը`  X–ի իր էջում անդրադառնալով Իսրայելի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share