Արցախում ռուս խաղաղապահներն անցկացրել են «Ընտանիքի պատմություն՝ Հաղթանակի պատմություն» ակցիան

Ռուս խաղաղապահներն Արցախում անցկացրել են «Ընտանիքի պատմություն՝ Հաղթանակի պատմություն» ակցիան՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի 76-ամյակին:  Ինչպես հայտնում է ՌԴ ՊՆ-ից, այն մեկնարկել է Ասկերան շրջանի Խանաբադ գյուղից 104 զինծառայողների հուշարձանի մոտ: Նրանք 1941-1945 թվականներին զոհվելեն ռազմաճակատում նացիստական կոալիցիայի դեմ մարտերում:

«Ուսուցիչների հետ միասին խաղաղապահները պարբերաբար կհանդիպեն դպրոցականների և ուսանողների հետ և կպատմեն նրանց 1941-1945 թվականների պատերազմի հերոսների սխրանքների մասին», – ասված է ՌԴ ՊՆ հայտարարության մեջ:

Խաղաղապահները՝ համագործակցելով Մարդակերտի, Մարտունու և Ասկերանի շրջանների վարչակազմերի հետ, նաև նախաձեռնել են Արցախից ռազմաճակատ մեկնած և Հայրենական մեծ պխատերազմում զոհված զինվորների հուշարձանների բարեկարգում:

Այս ակցիաները կտևեն մինչև մայիսի 9-ը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Կատարվել է 3470 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 760 նոր դեպք

Հաջորդը

ԱՄՆ-ը պատժամիջոցներ է կիրառում Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության նկատմամբ

Առնչվող նյութեր
Դիտել

Բռնցքամարտիկ Անի Հովսեփյանը՝ Եվրոպայի մեծահասակների չեմպիոն

Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում ավարտին մոտեցող բռնցքամարտի Եվրոպայի առաջնության 70 կգ քաշայինների եզրափակչում հայ մարզուհին 4:1 հաշվով առավելության է…
Դիտել

ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` Կառավարության նախաձեռնությամբ մայիսի 19-ին` ժամը…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share