Արցախում տնտեսվարողներին զգուշացվել է դադարեցնել պայթուցիկ նյութերի վաճառքը

Տնտեսվարողներին զգուշացվել է դադարեցնել պայթուցիկ նյութերի հետագա վաճառքը, հաշվի առնելով Հանրապետությունում ստեղծված իրավիճակը:

ՆԳՆ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը՝ համատեղ ԱԻՊԾ ծառայողների, Ստեփանակերտ քաղաքի հանրախանութներում և կրպակներում իրականացրել են ակնադիտական զննություններ, կապված ամանորյա պայթուցիկ առարկաների և ճայթռուկների վերաբերյալ:

Ակնադիտական զննությունների արդյունքում պարզվել է, որ մի շարք տնտեսվարողներ զբաղվել են անօրեն վաճառքով և չունեն համապատասխան լիցենզիա: Վերջիններս տեղական ինքնակառավարման մարմինների կողմից կենթարկվեն վարչական պատասխանատվության:

Լիցենզիա ունեցող 3 կազմակերպություն դադարեցրել է ամանորյա ճայթռուկների և պայթուցիկ նյութերի վաճառքը:

ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի կարգադրությամբ, ստուգումները կշարունակվեն նաև առաջիկա օրերին:

Նախարարությունը ևս մեկ անգամ հորդորում է՝

Աղետալի հետևանքներից խուսափելու և ստեղծված իրավիճակում վախի մթնոլորտ չստեղծելու, ավելորդ խուճապ չտարածելու համար՝ չվաճառել և կամ պարզապես չգնել որևէ պայթուցիկ սարք:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Դեկտեմբերի 18-ին կատարվել է խաղաղության և զորակցության աղոթք հանուն Արցախի

Հաջորդը

ՔԿ նախագահի տեղակալն ընդունել է ԱՄՆ թմրամիջոցների դեմ պայքարի վարչակազմի գրասենյակի նորանշանակ ղեկավարին

Առնչվող նյութեր
Դիտել

Ադրբեջանում գրանցված երկրաշարժը զգացվել է Հայաստանում և ԼՂ-ում

Ադրբեջանի Նեֆթչալա քաղաքից 52 կմ հարավ oգոստոսի 23-ին տեղական ժամանակով ժամը 01:23-ին (Գրինվիչի ժամանակով օգոստոսի 22-ին, ժամը 21:23-ին)…
Դիտել

Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպման շուրջ բանակցություններ կան. Աղաջանյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման շուրջ բանակցություններ կան, հստակ ժամկետներ դեռևս չեն նշվում:…
Դիտել

Այժմ պետք է մտածել Հայաստանի և Ադրբեջանի ապագայի մասին. Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովի հետ հանդիպմանն ասել է, թե իրենց հաջողվել է  կենտրոնասիական…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share