Արցախցիներին ահաբեկելու ցանկացած փորձ դատապարտված է ձախողման․ ԱՀ ԱԳՆ

Արցախի ԱԳ նախարարությունը հայտարարություն է տարածել հակառակորդի կողմից հրադադարի խախտման առնչությամբ։ Հայտարարությունում ասված է․

«Ապրիլի 20-ին Ադրբեջանի զինված ուժերը, կոպտորեն խախտելով 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, կրակ են բացել Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի, ինչպես նաև Ասկերանի շրջանի Շոշ ու Մխիթարաշեն բնակավայրերի ուղղությամբ։ Կրակոցների արդյունքում Ստեփանակերտում բնակելի տան տանիք է վնասվել։

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտում է հակառակորդի սադրիչ և ագրեսիվ գործողությունները, որոնք նպատակ ունեն վախի ու անպաշտպանության մթնոլորտ ձևավորել ԱՀ քաղաքացիների շրջանում և տորպեդահարել Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելությունը։

Հայկական ավտոմեքենաների վրա հարձակումները, դաշտում աշխատող գյուղացիների ուղղությամբ կրակելը, Շուշիից դեպի Ստեփանակերտ տանող ճանապարհին տեղադրված տանկ-հուշարձանի տարածք դիվերսիոն ներթափանցումն ու վանդալիզմը, հայկական պատմամշակութային հուշարձանների ոչնչացումը և ադրբեջանական կողմի բազմաթիվ այլ գործողություններ Ադրբեջանում պետականորեն վարվող հայատյաց և ֆաշիստական քաղաքականության հետևանքն են։

Արցախցիներին ահաբեկելու ցանկացած փորձ դատապարտված է ձախողման և որևէ ձևով չի կարող սասանել սեփական հողում ազատ ապրելու մեր հաստատակամությունը»,- ասված է ԱՀ ԱԳՆ հայտարարության մեջ։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հակառակորդը խախտել է հրադադարը

Հաջորդը

Ադրբեջանի սահմանային ծառայությունը հաղորդում է Հայաստանի հետ սահմանին հրաձգությամբ միջադեպի մասին

Առնչվող նյութեր
Դիտել

Իսպանական ակումբը պատմության մեջ առաջին անգամ հաղթեց Եվրոպա լիգայում

Ֆուտբոլի Եվրոպա լիգայի եզրափակիչ խաղում մրցեցին անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ը և իսպանական «Վիլիառեալ»-ը: Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի 1:1…
Դիտել

ՄԱԿ-ը հրապարակել է Ուկրաինայում զոհված խաղաղ բնակիչների թիվը

Ուկրաինայի գլխավոր շտաբը և ՆԱՏՕ-ի երկրների հետախուզական ծառայությունները նշում են, որ մի շարք ուղղություններով ռուսական բանակի հարձակումների առաջխաղացումն…
Դիտել

ՌԴ և ԱՄՆ հարաբերությունները հիմնովին փոխվել են․ ԱՄՆ պետդեպ

Ռուսաստանի Դաշնության և ԱՄՆ-ի հարաբերությունները հիմնովին փոխվել են Ուկրաինայում գործողության լույսի ներքո, հայտարարել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը։…
Դիտել

2022թ. առաջին 7 ամիսներին վերականգնվել է պետությանը պատճառված 22.8մլրդ դրամի վնաս

ՀՀ գլխավոր դատախազությունն ամփոփել է հանցագործություններով պետությանը պատճառված վնասների և դրանց վերականգնման ուղղությամբ ՀՀ դատախազության ստորաբաժանումների հսկողության ներքո…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share