Բաղդադում ցուցարարները ներխուժել են խորհրդարանի շենքը

Իրաքում ցուցարարները, որոնք դժգոհ են վարչապետի պաշտոնում Մուհամմադ Շիա աս-Սուդանիի թեկնածության առաջադրումից, ներխուժել են հանրապետության խորհրդարանի՝ Ներկայացուցիչների Խորհրդի շենք, որը տեղակայված է Բաղդադի կենտրոնում՝ կառավարական «կանաչ գոտում»: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Al Sumaria հեռուստաալիքի հաղորդագրությունը:

Նշվում է, որ Իրաքի անվտանգության ուժերն ու զինծառայողները ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ են օգտագործել խորհրդարանի շենքի մատույցներում, սակայն չեն կարողացել զսպել ցուցարարների ամբոխին:

Արաբական լրատվամիջոցը հաղորդում է, որ ծայրահեղական իմամ հոգևորական Մուկթադա աս-Սադրի կողմնակիցներն այժմ խորհրդարանի դահլիճում են՝ ազգային դրոշները ձեռքներին, անվտանգության ուժերը փորձում են դիմադրություն ցույց տալ: Ակտիվիստները իմամի նկարն են տեղադրել դահլիճի կենտրոնում և կոռումպացված քաղաքական գործիչներին դատապարտող կարգախոսներ են հնչեցնում՝ կոչ անելով ցրել խորհրդարանը և նոր արտահերթ ընտրություններ նշանակել:

Հեռուստաալիքի տվյալներով՝ շիայական ակտիվիստների գործողությունները խափանել են նոր վարչապետի թեկնածուի քվեարկությունը խորհրդարանում, ինչի պատճառով քվեարկությունը հետաձգվել է:

Ցուցարարներն արդեն մեկ անգամ գրավել էին Իրաքի խորհրդարանի պալատը հուլիսի 27-ին, սակայն լքել էին շենքը Մուկթադա աս-Սադրի կոչից հետո:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՀՀ ՊՆ-ն հերքում է Բաքվի տարածած լուրը

Հաջորդը

Ադրբեջանն ավիառումբեր է մատակարարել Ուկրաինային. սկանդալային փաստաթղթեր են շրջանառվում

Առնչվող նյութեր
Դիտել

Մենք հավատում ենք, որ ունենք անկախության իրավունք․ Ռուբեն Վարդանյանի հարցազրույցը BBC-ի Hard Talk-ին

Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը հարցազրույց է տվել BBC-ի Hard Talk ծրագրին:  Սթիվեն Սակուր- Պարոն Վարդանյան, միգուցե մեր HardTalk-ի…
Դիտել

Ընդդիմությունն աննախադեպ շոգ եղանակի պատճառով փոխել է հանրահավաքի օրը

«Դիմադրության» շարժումը հետաձգել է հուլիսի 21-ին նախատեսված հանրահավաքը՝ պայմանավորված առաջիկա օրերին սպասվող աննախադեպ շոգ եղանակով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին…
Դիտել

Բանակում արձակուրդները սահմանափակվում են

Վերջին շրջանում COVID-19-ի հիվանդացության աճով պայմանավորված՝ ՀՀ զինված ուժերում իրականացվում են սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային միջոցառումներ, այս մասին հայտարարություն…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share