Ամերիկայի միացյալ նահանգները մերժել է Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների զրույցի առաջարկը, որն արել էր Վլադիմիր Պուտինը։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հայատրարւթյունը տարածել է Ինտերֆաքսը։
«Արձանագրում ենք, որ, ցավոք, ամերիկյան կողմը չի ընդունել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ զրույց կազմակերպելու առաջարկը», նշված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։
ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ ասված է նաեւ․ «բաց թողնվեց ռուս-ամերիկյան հարաբերությունների մեջ Վաշինգտոնի մեղքով ստեղծված փակուղուց դուրս գալու ուղիներ փնտրելու ևս մեկ հնարավորություն։ Սրա համար պատասխանատու է միայն մաիցյալ նահանգները»։