Բայդենին դատի են տվել

Ամերիկայի միացյալ նահագների 12 նահանգ կլիմայի մասին հրամանագրի պատճառով դատի են տվել նախագահ Բայդենին։

ԱՄՆ 12 նահանգի իշխանությունները Ջո Բայդենին պահանջում են դատել հանրային առողջությունն ու շրջակա միջավայրը պաշտպանելու համար ստորագրած հրամանագրի պատճառով: Այս մասին հայտնում է Fox News-ը:

Նշվում է, որ Միսուրիի գլխավոր դատախազի ներկայացրած հայցին միացել են Արկանզաս, Արիզոնա, Ինդիանա, Կանզաս, Մոնտանա, Նեբրասկա, Օհայո, Օկլահոմա, Հարավային Կարոլինա, Թենեսի և Յուտա նահանգների գլխավոր դատախազները:

Նրանց կարծիքով՝ պետության ղեկավարի հրամանագիրը խախտում է իշխանությունների տարանջատման սկզբունքը, քանի որ այն ընդլայնում է դաշնային կարգավորիչների լիազորությունները: Դա կարող է լուրջ վնաս հասցնել տնտեսությանը:
Ջո Բայդենի հրամանագիրը երաշխավորում է ԱՄՆ դաշնային իշխանությունների իրավունքը հաստատել ջերմոցային գազերի սոցիալական ծախսերի թվերը, որոնց հիման վրա դաշնային կարգավորիչները կարող են փոխել և նոր դրույթներ մտցնել:
Դատարան դիմած նահանգները վստահ են, որ դա թույլ կտա դաշնային կարգավորող մարմիններին «միջամտել ամերիկյան կյանքի բոլոր ասպեկտներին՝ սկսած իրենց մեքենաներից մինչև սառնարաններ և տներ, սննդի և էլեկտրականության վճարներ»

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արցախում հանգիստ է եղել

Հաջորդը

Մենենդեսը ԱՄՆ սենատում ստորագրահավաք է սկսել

Առնչվող նյութեր
Դիտել

Քարտեզների վերանայման բոլոր փորձերը կձախողվեն․ Հունաստանի ԱԳՆ

Հունաստանը շեշտել է, որ աջակցում ենք բոլոր պետությունների ինքնավարությանն ու տարածքային ամբողջականությանը և դա վերաբերում է նաև մեր…
Դիտել

ՀՀ ԶՈՒ նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձը ձերբակալվել է․ԱԱԾ

ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված արդյունավետ օպերատիվ-հետախուզական միջոցառումների, քննչական և այլ…
Դիտել

Արարատ Միրզոյանը մասնակցել է Հարավային Կովկասին նվիրված քննարկմանը

Փետրվարի 19-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում Գերմանիայի միջազգային գործակցության ընկերության (GIZ)…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share