Բանակի բուժծառայությունը հիրավի փառավոր ու սխրալի ճանապարհ է անցել. Սուրեն Պապիկյան

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ուղերձը՝ բուժծառայողի օրվա կապակցությամբ.

«Սիրելի ռազմական բժիշկներ.

Բանակի բուժծառայությունը հիրավի փառավոր ու սխրալի ճանապարհ է անցել:

Արցախյան առաջին պատերազմի թոհ ու բոհում ռազմական մկրտություն ստացած բժիշկները խիզախության,մասնագիտական բարձր պատրաստության, անսահման նվիրումի ու հայրենասիրության բազում օրինակներով կերտեցին իրենց վարքականոնը, դրեցին բուժծառայության հիմքերը, իսկ խաղաղ բանակաշինության տարիներին պատվով կատարեցին զինվորին ու սպային բարձրակարգ բուժօգնությու նցույց տալու, նրանց առողջությունը պահպանելու և շարք վերադարձնելու հույժ կարևոր առաքելությունը:

Բանակի բուժծառայությունն իր կենսագրության ընթացքում զարգացման, առաջընթացի ու ձեռքերումների ճանապարհ է անցել, համալրվել էժամանակակից բուժսարքավորումներով, զինվորական բժիշկները տարեցտարի բարձրացրել են իրենց մասնագիտական ունակությունները, ներդրվել են ժամանակակից աշխարհին հարիր բուժօգնության ձևեր ու մեթոդներ, սակայն բուժծառայության ամենամեծ ձեռքբերումը կար ու մնում է զինվորական բժշկի սերն ու հոգատարությունը զինվորի ու սպայի հանդեպ, նրանց կյանքի ուառողջության համար անձնուրաց պայքարելու պատրաստակամությունը:

44-օրյա պատերազմը ցույց տվեց, որ բանակի բուժծառայությունը շարունակում է ավանդույթները. զինվորական բժիշկները մարտական գործողությունների ամենաթեժ կետերում, կրակի մեջ, արկերի տարափի տակ, վտանգելով սեփական կյանքը բուժօգնություն էին ցուցաբերում Հայրենիքի ազատության համար կռվող զինվորին ու սպային,պայմանագրայինի ու կամավորականին, փրկում հազարավոր կյանքեր: Նրանք իրենց սխրանքով մեր փառքի պատմությունը հարստացրել են նորանոր ասքերով:

Նրանց օրինակով է արիանալու բանակի բուժծառայության նոր հերթափոխը: Նրանց սահմանած նշաձողը երբեք չի իջնելու: Այսօր՝ Բուժծառայողի օրը, մենք խնկարկում ենք հայոց ազատագրական պայքարի ընթացքում ընկած բոլոր զինվորական բժիշկների հիշատակն ու փառաբանում նրանց սխրանքը:

Շնորհավորում եմ բոլոր բուժծառայողներին մասնագիտական տոնի առթիվ: Դուք վաստակել եք փառքով ու հպարտությամբ կրելու բժշկի ու զինվորականի բարձր կոչումները:

Բոլորիդ մաղթում եմ խաղաղհայրենիք: Բարեկեցություն,արևշատություն ու երջանկություն ձերը նտանիքներին»:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՀՀ-ն Արցախին տրամադրել է 156 միլիարդ դրամի ֆինանսական աջակցություն

Հաջորդը

Ժամանակն է գերեվարման յուրաքանչյուր դեպքը պատշաճ ձևով հետաքննվի. Նիկոլ Փաշինյան

Առնչվող նյութեր
Դիտել

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՀ-ում Սիրիայի նորանշանակ դեսպանին

Հունիսի 27-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share