Բարեփոխման ծրագիր ՀՊՏՀ-ում

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժից հայտնում են, որ տնտեսագիտական համալսարանում կիրականացվի դրամաշնորհային ծրագիր՝ ուղղված «Ֆինանսներ» և «Տնտեսագիտություն» կրթական ծրագրերի բարեփոխմանը

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը և «Տնտեսագիտական կրթության և հետազոտությունների աջակցման կենտրոն» հիմնադրամը մարտի 15-ին կնքել են դրամաշնորհի պայմանագիր, համաձայն որի՝ հիմնադրամը ՀՊՏՀ-ին կտրամադրի 15 միլիոն դրամ՝ շուրջ 20 միլիոն դրամ արժեքով հետազոտական ծրագիր իրականացնելու նպատակով։ Հետազոտական ծրագիրն իրականացվելու է բակալավրական կրթության՝ «Ֆինանսներ» և «Տնտեսագիտություն» և մագիստրոսական կրթության՝ «Տնտեսագիտության տեսություն», «Միջազգային տնտեսական հարաբերություններ», «Տնտեսության պետական կարգավորում», «Մակրոտնտեսական վերլուծություն», «Հանրային ֆինանսներ», «Կորպորատիվ ֆինանսներ», «Բանկային գործունեության կազմակերպում» և «Արժեթղթերի շուկայի վերլուծություն և կառավարում» կրթական ծրագրերի բարեփոխման նպատակով։

Հետազոտական ծրագիրը ներառում է ինչպես միջազգային բուհերի կրթական ծրագրերի, ՀՀ աշխատաշուկայի և ծրագրի շահառուների պահանջմունքների համալիր վերլուծության, այնպես էլ կրթական ծրագրերի բարեփոխման և դրանք որակավորված կադրերով համալրման բաղադրիչներ։

Այս առնչությամբ ՀՊՏՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Արմեն Գրիգորյանը նշել է, որ կրթական բարեփոխումների այս ծրագիրն առանցքային նշանակություն ունի ՀՊՏՀ-ի համար: Այն իրականացնելու գործում ընդգրկված են առաջատար մասնագետներ ՀՊՏՀ-ից, ՀՀ կենտրոնական բանկից, «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամից և «Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոն» հիմնադրամից։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հայկական ողբերգություն եւ ռուս-թուրքական 100 տարվա եղբայրություն

Հաջորդը

Հակամարտության լուծումը հնարավոր է բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում․ Արա Այվազյան

Առնչվող նյութեր
Դիտել

Վարչապետն անդրադարձել է ռազմական դրություն հայտարարելու նպատակահարմարությանը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ Հայաստանում ռազմական դրություն հայտարարելու նախագիծը պատրաստ է, և իշխանությունները պարբերաբար գնահատում…
Դիտել

Բերքաբերի հատվածում մոտ 950 հա տարածք գտնվում է Ադրբեջանի տիրապետության տակ․ Տավուշի մարզպետ

Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններում անկլավների հարցով նոր բան չկա, այդ հարցը լուծվելու է սահմանազատման և սահմանագծման ընթացքում։…
Դիտել

Որոշել եմ հրաժարական տալ Հանրապետության նախագահի պաշտոնից. Արմեն Սարգսյան

ՀՀ նախագահ Արմեն Սրագսյանը հրաժարական է տալիս։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի ամխատակազմը։ «1990-ականների սկզբին աշխարհաքաղաքական մեծ…
Դիտել

ՀՀ պաշտպանության նախարարության հայտարարությունը

Սեպտեմբերի 13-ի ժամը 08։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին էական փոփոխություններ չի կրել։ Հակառակորդը շարունակում է Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի,…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share