Բացահայտվել է Արագածավանի բնակչի սպանությունը

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում ձեռնարկված քննչական և վարութային անհետաձգելի գործողությունների արդյունքում պարզվել են օրեր առաջ Արագածավան բնակավայրի 61-ամյա բնակչի սպանության դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Այգեհովիտ բնակավայրի՝ 57-ամյա բնակիչ է:

Քննությամբ ձեռք բերված  տվյալների համաձայն՝ 2022 թվականի սեպտեմբերի 3-ին, Այգեհովիտ բնակավայրի տարածքում 57-ամյա տղամարդը որսորդական հրացանից կրակոց է արձակել, ինչի արդյունքում Արագածավան բնակավայրի՝ 61-ամյա բնակիչը մահացել է: Այնուհետև վերջինիս դիակը իրեն պատկանող ավտոմեքենայով տեղափոխել է Ջողազի լիճ և գցել ջուրը։

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 57-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան, որը բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ադրբեջանական կրակոցներից տուժել է 2 տուն. ԱՀ ՄԻՊ

Հաջորդը

Իրավիճակը փակուղային համարել չի կարելի․Ալեն Սիմոնյան

Առնչվող նյութեր
Դիտել

ԳՇ պետը դառնում է ՊՆ առաջին տեղակալ

Այսօր Կառավարությունն իր հերթական նիստին հավանություն տվեց պաշտպանության նախարարության որոշման նախագծին, ըստ որի՝ նախատեսվում է նոր խմբագրությամբ շարադրել…
Դիտել

Քննչական կոմիտեի պարզաբանումը՝ ձերբակալվածի, նրա փաստաբանի և ոստիկանների քաշքշուկի վերաբերյալ

Նկատի ունենալով, որ այսօր հրավիրված մամո ասուլիսի շրջանակներում ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Կ․ Ալավերդյանի կողմից իրեն վերաբերող քրեական…
Դիտել

Այս դեպքը չի մոռացվելու, սպասում ենք իշխանության արձագանքին. Սեյրան Օհանյան

«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն այսօր անդրադարձել է դեկտեմբերի 7-ին Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքին։ Ազգային ժողովում Սեյրան…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share