Բացահայտվել է «Կոկաին» տեսակի շուրջ մեկ տոննա քաշով թմրամիջոցի ՀՀ ներմուծման դեպք․ ԱԱԾ

ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունում 2023 թվականի մայիսի 13-ին նախաձեռնված և իրականացվող թիվ 58221423 քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ Հայաստանի Հանրապետությունում գործող և մրգերի ներմուծմամբ զբաղվող ընկերության կողմից Էկվադորում գտնվող ընկերությունից պատվիրված ապրանքատեսակի հետ տարանցիկ երկրների՝ Պանամայի Հանրապետության, Իտալիայի Հանրապետության և Վրաստանի տարածքով  Հայաստանի Հանրապետություն է ներմուծվել «Կոկաին» տեսակի շուրջ մեկ տոննա քաշով թմրամիջոց (շուրջ 250 միլիոն Եվրո արժողության), որը հայտնաբերվել և գտնվում է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում:

Քրեական վարույթով նշանակվել է դատանյութագիտական փորձաքննություն, կատարվել են հարցաքննություններ, տեղեկատվության պահանջ է ուղարկվել իրավասու մարմիններ, հետաքննության մարմնին տրվել է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկելու վերաբերյալ հանձնարարություն:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Շրջափակման ձայնը. (լուսանկարներ)

Հաջորդը

Երևանն ավելի կայուն իրավիճակ կունենար, եթե ՀԱՊԿ դիտորդական առաքելություն տեղակայվեր․ Լավրով

Առնչվող նյութեր
Դիտել

ՀՀ-ում Covid-19-ով վարակվելու դեպքերն աճում են

Հանրապետությունում օգոստոսի 1-7-ն ընկած ժամանակահատվածում կատարվել է 4115 թեստավորում, գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 1849 դեպք: ՀՀ առողջապահության նախարարությունը…
Դիտել

Անազատության մեջ գտնվող անձը ՄԻՊ աջակցությամբ վիրահատվել է

Կալանավորված անձը խնդրել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը բժշկի կողմից իրեն ցուցված վիրահատական բուժումը՝ սրտի ստենտավորումը, կազմակերպելու հարցում։…
Դիտել

Վերանորգվել է մայրաքաղաքի ստորգետնյա անցումներից մեկը

Այսօր Մաշտոցի պողոտայում բացվել է Դիանա Աբգարի պուրակը Մաշտոցի (Մանուշյանի) պուրակին կապող գետնանցումը։ Կառուցապատումն արել է Tashir խումբը՝…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share