Բաքուն պատրաստ է Երեւանի հետ հարաբերությունների կարգավորմանը. Բայրամով

РИА Новости-ն տեղեկացնում է, որ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է Երևանի հետ հարաբերությունների կարգավորման Բաքվի պատրաստակամության մասին։ Ըստ բայրամովի Ադրբեջանը պատրաստ է աշխատել այդ ուղղությամբ:

«Կցանկանայի ասել՝ մենք կարծում ենք, որ սա եզակի իրավիճակ է: Ադրբեջանը կատարել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերը և վերականգնել իր տարածքային ամբողջականությունը: Իրավիճակը, երբ չկա օկուպացիայի փաստ, եզակի է: Ադրբեջանը պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ, պատրաստ է աշխատել այս ուղղությամբ», – Բաքվում Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարը:

Բայրամովի խոսքով Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումը պետք է հիմնված լինի միջազգային իրավունքի նորմերի վրա:

«Տարածքային ամբողջականության հարգանքի և սահմանների անձեռնմխելիության սկզբունքը երկկողմ հարաբերությունների երաշխիք է: Մենք վստահ ենք, որ դա տեղի կունենա ապագայում», – ասել է Բայրամովը

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Մոուրինյոն ցանկանում է աշխատել Հենրիխ Մխիթարյանի հետ

Հաջորդը

ԱԺ անկախ պատգամավորներն Արցախի վերաբերյալ հայտարարության նախագիծ են մշակել (տեսանյութ)

Առնչվող նյութեր
Դիտել

Ժամանակավորապես կփակվի Բաղրամյան պողոտան Կասյան փողոցի հետ կապող էստակադան

Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման վարչության աշխատանքային ծրագրով նախատեսված է իրականացնել Մ. Բաղրամյան պողոտան Կասյան փողոցի հետ կապող էստակադայի նորոգման…
Դիտել

Արցախցիները քայլերթով շարժվել են դեպի Ստեփանակերտի օդանավակայան՝ պահանջելու հանդիպում խաղաղապահների հրամանատարի հետ

Մի խումբ արցախցիներ դեկտեմբերի 27-ին «Մենք ենք Մեր սարերը» հուշակոթողի տարածքից քայլերթով շարժվել են դեպի Ստեփանակերտի օդանավակայան: «Արմենպրես»-ի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share