Բաքվի առաջարկը եւ Երևանի պատասխանը․ նոր շրջափուլ

Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովը մի քանի օր առաջ հայտարարել էր, որ Ադրբեջանը Հայաստանին է ներկայացրել հարաբերությունների կարգավորման վերաբերյալ 5 կետից բաղկացած նոր առաջարկ։ Բաքուն մանրամասնել է ներկայացված 5 կետերը, դրանք են տարածքային ամբողջականության, միջազգային սահմանների անձեռմխելիության փոխադարձ ճանաչում, միմյանց նկատմամբ տարածքային պահանջների բացակայություն, պետական սահմանի սահմանազատում եւ սահմանագծում տրասնպորտային հաղորդակցությունների բացում:

Ադրբեջանի առաջարկներին պատասխանել է Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը: Այդ հայտարարությամբ Երեւանն ըստ էության չի մերժում Բաքվի առաջարկները, սակայն հղում կատարելով ՄԱԿ կանոնադրության, Քաղաքական և քաղաքացիական իրավունքների միջազգային դաշնագրին և Հելսինկիի Եզրափակիչ ակտին Հայաստանը հիշեցնում է, որ չի պատրաստվում անտեսել ազգերի ինքնորոշման իրավունքի մասին միջազգային փաստաթղթերի դրույթները և ապագա բանակցություններում կողմնորոշվել միայն տարածքային ամբողջականության սկզբունքով։ Հաշվի առնելով միջազգային այս սկզբունքները Հայաստանը  նախատեսում է խաղաղ կարգավորման գործընթացը տեղափոխել միջազգային հարթակ և որպես միջնորդ ներգրավել Մինսկի խմբին։

Հատկանշական է, որ Բաքուն առաջարկները ներկայացնելուն զուգահեռ փորձ արեց դրանց շուրջ ձեւավորել նաեւ սպառնալիքի մթնոլորտ: Արդեն մի քանի օր Արդբեջանը տարբեր սադրանքներ է իրականացնում շփման գծում և բացի այդ ուղղակի էներգետիկ բլոկադայի մեջ է պահում Արցախը: Այս քայլով Բաքուն ըստ էության փորձում է պարտադրել սեփական առաջարկները Երեւանին իր պայմաններով եւ առանց միջազգային կառույցների ներգրավմամբ: Այս ճնշումներին զուգահեռ Ադրբեջանը նաեւ տեղեկատվական դաշտում շարունակում է կեղծ լուրեր տարածել նպատակ ունենալով խուճապ առաջացնել Արցախի բնակչության շրջանում:

Եւս մեկ հատկանշական փաստ: Ալիեւի վարչակազմը սահմանային սադրանքները, էներգետիկ բլոկադան եւ հակամարտության կարգավորման վերաբերյալ առաջարկները ներկայացրեց Հայաստանի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարների հանդիպման ֆոնին: Այսպիսով Բաքուն կամ խանդի հերթական դրսեւորումն է ցուցադրում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի նկատմամբ, կամ գուցե զգուշացնում է Անկարային, որ չի ընդունի իրեն շրջանցող որեւէ գործընթաց:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Տեղի է ունեցել Ներդրումային կոմիտեի առաջին նիստը

Հաջորդը

Կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Առնչվող նյութեր
Դիտել

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 29-31-ը գիշերը կբարձրանա 5-8 աստիճանով

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է, որ հանրապետության տարածքում հոկտեմբերի 27-ի ցերեկը, հոկտեմբերի 28-ին, 31-ին, նոյեմբերի 1-ին սպասվում…
Դիտել

Մեծ Բրիտանիան պատրաստ է Հայաստանին աջակցություն ցուցաբերել Ռուսաստանից բխող սպառնալիքների դեպքում

Մեծ Բրիտանիան ընդունում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) անդամակցությունը սառեցնելու մասին Հայաստանի իշխանությունների որոշումը և պատրաստ է…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share