Բերքաբերի հատվածում մոտ 950 հա տարածք գտնվում է Ադրբեջանի տիրապետության տակ․ Տավուշի մարզպետ

Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններում անկլավների հարցով նոր բան չկա, այդ հարցը լուծվելու է սահմանազատման և սահմանագծման ընթացքում։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության անկլավներին վերաբերվող հարցին։

«Այդ հարցի մասին բազմիցս խոսվել է և վարչապետի կողմից, և մեր քաղաքական թիմի անդամների կողմից։ Բոլորս գիտենք, որևէ բան գաղտնիք չէ, ամեն ինչ թափանցիկ է։ Կոնկրետ անկլավների մասով բանակցություններում ոչինչ տեղի չի ունենում, երբ ինչ-որ բան լինի, հանրությունը տեղյակ կպահվի»,- ասաց Տավուշի մարզպետը։

Հարցին, թե արդյոք կա՞ն անկլավներ, որոնք պետք է հանձնվեն Ադբրեջանին, Հայկ Ղալումյանը պատասխանեց․

«Ինչպես մենք ունենք տարածքներ Ադրբեջանի տիրապետության տակ, նույնը նրանք ունեն նաև Տավուշի մարզում և Հայաստանի Հանրապետության այլ հատվածներում։ Այդ հարցը լուծվելու է սահմանազատման և սահմանագծման ընթացքում։ Այս պահին ավելացնելու ոչինչ չունեմ»,- ասաց Տավուշի մարզպետը։

Նրա խոսքով՝ կան հայկական տարածքներ, որոնք գտնվում են Ադրբեջանի տիրապետության տակ․ այդ հարցերը պետք է խաղաղության պայմանագրի շրջանակներում լուծվեն։

«Միայն կարող եմ նշել, որ Բերքաբերի հատվածում մոտ 950 հա տարածք  գտնվում է Ադրբեջանի տիրապետության տակ»,- ասաց Տավուշի մարզպետը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

1 օրում հայտնաբերվել են 3 գյուրզա, 2 շահմար, 5 սահնօձ, լորտու տեսակի 3 սողուն

Հաջորդը

Անտառպատման, անտառների հիմնման և անտառպահպանման իմաստով 2022-ի կատարողականը վերջին տարիների համար աննախադեպ է․ նախարար

Առնչվող նյութեր
Դիտել

Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ նշանակվել է ծառայողական քննություն

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նախկինում հաշվի առնելով զոհված զինծառայողների հարազատների մտահոգությունները դիերի պահման պայմանների վերաբերյալ՝ հանձնարարականներ է տվել…
Դիտել

Հայաստանն ավելի քան 30 տոննա մարդասիրական բեռ է ուղարկել Սիրիա

Արտակարգ իրավիճակների նախարարությունը ՀՀ վարչապետի հանձնարարականով կազմակերպել է դեպի երկրաշարժից տուժած Սիրիայի Արաբական Հանրապետություն ավելի քան 30 տոննա…
Դիտել

ՌԴ նախագահի հայտարարությունը որոշակի հույսեր է ներշնչում. Արայիկ Հարությունյան

Ողջունում ենք Հայաստանի վարչապետի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանը դեռ սույն թվականի սեպտեմբերի սկզբին համաձայնել է աշխատել Հայաստանի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share