Բլինքենը և Չավուշօղլուն քննարկել են նաև ԼՂ հարցը

ԱՄՆ պետքարտուղար Էնթընի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ։

Բլինքենը բարձր է գնահատել Թուրքիայի դիվանագիտական ​​ջանքերը, որոնք հանգեցրել են Սև ծովից ուկրաինական հացահատիկի առաջին խմբաքանակի արտահանմանը։

Ի թիվս տարբեր հարցերի՝ զրուցակիցներն անդրադարձել են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը։ Բլինքենը նշել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ են է ներգրավվել երկկողմանի գործընթացում՝ նաև որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ նպաստելու Ադրբեջանի և Հայաստանի միջև երկխոսությանը և օգնելու հասնել հակամարտության երկարատև քաղաքական կարգավորմանը։ 

Բլինքենը և Չավուշօղլուն քննարկել են ՆԱՏՕ-ի ներդաշնակ ու միասնական գործունեության հնարավորությունները Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայի և էսակալացիայի սպառնալիքի համատեքստում։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հանկարծամահ է եղել ՀՀ ՊՆ եռամսյա վարժական հավաքի մասնակիցը

Հաջորդը

Առողջապահության նախարարը՝ COVID-19-ով հիվանդացության դեպքերի աճի մասին

Առնչվող նյութեր
Դիտել

Մենք կարող ենք աստիճանաբար կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ. Էրդողան

Թուրքիայի նախագահը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանն այն մասին, որ տարածաշրջանում խաղաղության առումով Թուրքիայի…
Դիտել

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում երկու երկիր զրկվել է ձայնի իրավունքից

ՄԱԿ-ին չվճարած պարտքերի պատճառով Իրանը և Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունը զրկվել են Գլխավոր ասամբլեայում քվեարկելու իրավունքից: Այս մասին հայտնի…
Դիտել

Հայկ Մարությանը հրաժեշտ է տվել քաղաքապետարանի աշխատակազմին

Քաղաքապետարանում հրավիրված հանդիպման ժամանակ Հայկ Մարությանը հրաժեշտ է տվել աշխատակազմին: Այս մասին տեղեկացնում են Երեւանի քաղաքապետարանից։ Շնորհակալություն հայտնելով…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share