Բնական գազը մուտք է գործում Արցախի տարածք միայն մեկ գազատարի միջոցով. Ացախգազ

«Արցախգազ» ՓԲԸ հայտարարությունը.

«Մարտի 27-ին ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ լուր են տարածել առ այն, թե իբր ադրբեջանական «Ազերիգազ»-ը վերացրել է Արցախի գազաբաշխիչ գծի վրա տեղի ունեցած վթարի հետևանքները, և մարտի 29-ից Արցախում գազամատակարարումը կվերականգնվի։

Տեղեկացնում ենք, որ վերոնշյալ հայտարարությունը կեղծ ու սադրիչ բնույթի ապատեղեկատվություն է, որը հետապնդում է ստեղծված բարդ իրավիճակից օգտվելու և արցախահայությանն ու միջազգային հանրությանը տեղեկատվական դաշտում ապակողմնորոշելու նենգ նպատակ։

Հայտնում ենք, որ բնական գազը մուտք է գործում Արցախի Հանրապետության տարածք միայն մեկ գազատարի միջոցով՝ Հայաստանի Հանրապետության տարածքից, իսկ գազամատակարարող ընկերությունը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն է (հանդիսանում է «Գազպրոմ» ՀԲԸ 100-տոկոսանոց դուստր ընկերություն): Նշված գազատարից բնական գազի ընդունումն ու բաշխումն իր բաժանորդներին իրականացնում է «Արցախգազ» ՓԲ ընկերությունը։ Ուստի, հաղորդագրության մեջ նշված ադրբեջանական պետական նավթային SOCAR ընկերությունը կամ դրա դուստր ընկերություն «Ազերիգազ»-ը որևէ առնչություն չեն կարող ունենալ Արցախի Հանրապետության գազամատակարարման գործընթացի հետ։ Դա պարզապես տեխնիկական ու աշխարհագրական առումով էլ բացառվում է:

Նշված հաղորդագրությունը ևս մեկ անգամ փաստում է, որ մարտի 8-ին գազատարը Շուշիի հատվածում պայթեցնելուց և օրեր շարունակ դրա վերանորոգմանը խոչընդոտելուց հետո ադրբեջանական կողմը դիտավորյալ փական է տեղադրել գազատարի վրա՝ եղանակային անբարենպաստ պայմանները ծառայեցնելով Արցախի բնակչության համար հումանիտար լրացուցիչ խնդիրներ առաջացնելու հանցավոր գործին»։

«Արցախգազ» ՓԲԸ

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արցախի նախագահն այցելել է Խրամորթ և Խնապատ համայնքներ

Հաջորդը

Ադրբեջանական կողմը հեռացրել է իր ստորաբաժանումները Փառուխ գյուղից. ՌԴ ՊՆ

Առնչվող նյութեր
Դիտել

Օհան Դուրյանին նվիրված փառատոնի շրջանակում հանդես է եկել «Գրեմմի» մրցանակակիր, անվանի ջութակահար Ագուստին Հադելիխը

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ մեծանուն հայ դիրիժոր Օհան Դուրյանին նվիրված Երևանյան միջազգային երաժշտական 14-րդ փառատոնի շրջանակում առաջին անգամ…
Դիտել

Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը դատապարտում է Ադրբեջանի գործողությունները

Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության (The International Association of Genocide Scholars-IAGS) գործադիր մարմինը հոկտեմբերի 24-ին ընդունել է «Հայաստանի Հանրապետության և…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share