Բոլոր խնդիրների լուծումը Նիկոլ Փաշինյանի անհապաղ հեռացումն է․Վահե Հակոբյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է Գորիս-Կապան ճանապարհին ստեղծված իրավիճակին։

«Ադրբեջանական կողմը լկտիանում է ու Որոտանի կողքը՝ հենց անմիջապես ճանապարհի վրա ոստիկանական հենակետ են դրել և համաձյան իմ ստացած տեղեկության՝ կանգնեցնում են իրանական բեռնատարներին, մեքենաներին ստիպում են պետտուրք ասեմ, մաքսատուրք ասեմ, ինչ-որ գումար են գանձում և դրանից հետո թողնում են, որ նրանք շարունակեն ճանապարհը դեպի Երևան։ Դուք արդեն պատկերացնում եք, չէ՞, որ ադրբեջանական կողմը ցանկացած պահի կարող է կտրել Կապանը։ Իսկ ԱԱԾ-ն Որոտանն անվանեց ադրբեջանական անունով, սա ի՞նչ է նշանակում, որ մեզ կամաց-կամաց սովորեցնում են, որ դա ադրբեջանական տարա՞ծք է։ Իսկ Սև լճի տարածքում արդեն ադրբեջանցի զինծառայողները պատրաստվում են ձմեռվան։ Իրենք այնտեղ հիմնական կառույցներ են կառուցում»,- ասել է Վահե Հակոբյանը։ Ըստ նրա բոլոր խնդիրների լուծումը Նիկոլ Փաշինյանի անհապաղ հեռացումն է։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Տեղի է ունեցել Միջերկրական պետությունների մարդու իրավունքների հաստատությունների համաժողովը

Հաջորդը

Մարդիկ կարող են խուսափել Հայաստանի տարածքով ապրանքներ ներմուծելուց․ Բաբկեն Թունյան

Առնչվող նյութեր
Դիտել

Լեռնային Ղարաբաղում կատարվողը սոսկ հումանիտար աղետ չէ. Արմեն Գևորգյան

Հրապարակվել է ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Արմեն Գևորգյանի ելույթը Բյուրոյի և Մշտական հանձնաժողովի գործունեության առաջընթացի վերաբերյալ հարցով.…
Դիտել

Առաջիկայում կլսենք նաև ՀՀ-ում և Հունգարիայում դեսպանների նշանակման մասին․ Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոյի հետ իր հանդիպմանը, որի ժամանակ քննարկվել…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share