Բոլոր հնարավոր միջոցներով պաշտպանելու ենք մեր ինքնիշխանությունը․ Նիկոլ Փաշինյան

Տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ։ Անվտանգության խորհրդի անդամները նիստի մեկնարկին մեկ րոպե լռությամբ հարգեցին հայրենիքի համար կյանքը տված զինծառայողների հիշատակը: 

Հայաստանի արևելյան սահմանագծի ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի հարձակումն ուղիղ ագրեսիա է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ: ՀՀ անվտանգության խորհրդի արտահերթ նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այսօր ժամը 13:00-ի  շրջանում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները հարձակում են գործել Հայաստանի արևելյան սահմանագծի ուղղությամբ: Հայաստանի զինված ուժերը հակառակորդին հակազդելու գործողություններ են ձեռնարկել: Հակառակորդի կենդանի ուժին հասցվել է էական վնաս: Ոչնչացվել է առնվազն 6 միավոր զրահատեխնիկա: Մեր կողմից կան զոհեր, որոնց վերաբերյալ կհայտնվեն ճշգրտված տեղեկություններ: Տեղի ունեցողին կարող է տրվել միայն մեկ գնահատական: Սա ուղիղ ագրեսիա է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ»,- ասաց Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ մայիսի 12-ին մեկնարկած ագրեսիվ գործողությունների հետևանքով Ադրբեջանն օկուպացրել է Հայաստանի ինքնիշխան տարածքի շուրջ 41 քառակուսի կիլոմետր տարածք:

«Միջազգային հանրության մեր գործընկերների լռության պայմաններում Ադրբեջանը շարունակում  է իր ագրեսիվ գործողությունները: Իմ գնահատականը միանշանակ է՝ Ադրբեջանը և նրան քաջալերող ուժերը թիրախավորում են մեր ինքնիշխանությունը, մեր պետականությունը, մեր անկախությունը: Այո, այսօր մենք ծանր օր ենք ունեցել, ծանր ժամանակներ ենք ապրում, բայց այսօր նաև ցույց ենք տվել, որ մենք այստեղ ենք, մենք կանք, մենք պետություն ենք, մենք պետական ազգ ենք, և պարտադրանքի լեզուն մեզ համար անընդունելի է: Մենք կարող ենք բանակցել, մենք կարող ենք փնտրել և գտնել փոխընդունելի լուծումներ, մենք մեզ պահում ենք որպես միջազգային հանրության պատասխանատու անդամ, բայց մենք թույլ չենք տա մեզ հետ խոսել ամբարտավանության լեզվով»,- հայտարարեց ՀՀ վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը միջազգային հանրությանն Ադրբեջանի ագրեսիան դատապարտող հայտարարություններ հասցեական հայտարարություններ ընդունել:

«Սահմանային վեճերի մասին խոսակցություններն անհեթեթ են և անիմաստ: Չկա սահմանային վեճ, կա Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիա: Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանները հստակ են դեռ Խորհրդային Միության ժամանակներին ընդունած իրավական պարտադիր ուժ ունեցող համաձայնություններով: Եվ եթե խնդիրը սահմանային վեճը լիներ, Ադրբեջանը վաղուց պիտի ընդունած լիներ Խորհրդային Հայաստանի և Ադրբեջանի սահմանագծի նկատմամբ զորքերը հայելային հետ քաշելու, սահմանագծի երկայնքով միջազգային դիտորդներ տեղակայելու, սահմանների դեմարկացիա և դելիմիտացիա սկսելու մեր առաջարկը: Այդ առաջարկը չընդունող Ադրբեջանը հանդիսանում է ագրեսոր պետություն և պետք է աներկբայորեն հանի իր զորքերը ՀՀ ինքնիշխան տարածքից: Սեփական կամքը ՀՀ-ին պարտադրելու հույսերը սին են: ՀՀ կառավարությունը և ժողովուրդը վճռական են, և մենք բոլոր հնարավոր միջոցներով պաշտպանելու ենք մեր ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, պետականությունը և անկախությունը: Միևնույն ժամանակ մենք շարունակում ենք ընդգծել ստեղծված իրավիճակի խաղաղ հանգուցալուծման անհրաժեշտությունը և նախկինում մեր արած բոլոր առաջարկություններն ուժի մեջ են: Մենք հավատարիմ ենք նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների դրույթներին»,- հայտարարեց ՀՀ վարչապետը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Հայաստանում ԱՄՆ դեսպանին

Հաջորդը

Ժամը 18։30-ից ՀՀ արևելյան սահմանագոտում կրակը դադարեցվել է․ ՊՆ

Առնչվող նյութեր
Դիտել

Ստորագրվել է «Երեւանի ավտոբուսների ծրագիր» վարկային համաձայնագիրը

ՀՀ ֆինանսների նախարարությունում այսօր՝ նոյեմբերի 24-ին, ստորագրվել է «Երեւանի ավտոբուսների ծրագիր» վարկային համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ…
Դիտել

Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին

Մարտի 25-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին: Հանդիպման ընթացքում…
Դիտել

Աշխատանքից ազատվել են Աբովյանի դիահերձարանի վարիչն ու 2 աշխատակից

Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի Աբովյանի մասնաճյուղի վարիչը և այս գործընթացում ընդգրված…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share