Բուռն ծափեր ու լեփ-լեցուն դահլիճ. կայացավ «Սիմֆոնիկ ռոքը»-ը

Հանրահայտ ռոք երգերը՝ երևանյան բեմում:

Հունիսի 8-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ «Սիմֆոնիկ ռոք» համերգային ծրագիրը, որի ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կատարեց սիրված ռոք երգերը՝ դասական հնչողությամբ:

Համերգը սպասված էր հանրության կողմից. դա էր փաստում լեփ-լեցուն դահլիճը. հանդիսատեսի շարքում էին ոչ միայն հայ, այլև այլազգի ունկնդիրներ:

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կատարեց համաշխարհային ռոք խմբեր Rammstein-ի, SOAD-ի, Led Zeppelin-ի, Scorpions-ի, The Beatles-ի, Pink Floyd-ի, Deep Purple-ի, Queen-ի հայտնի երգերը: Մենակատարը կիթառահար Վարդան Գաբոյանն էր:

Համերգը ղեկավարում էր դիրիժոր Հարություն Արզումանյանը, ով Azdagir.am-ի հետ զրույցում նշեց. «Առաջին փակ համերգից հետո հաճախ հարցնում էին՝ երբ ենք լսելու մեր սիրելի խմբերի ամենապոպուլյար երգերը: Փորձերի ժամանակ գիտակցեցինք, որ բավականին դժվար է սիմֆոնիկի ու ռոք գործիքների բալանսը գտնել: Մեծ մասամբ մշակումներն արել են Մարտին Ուլիխանյանն ու Կարեն Անանյանը»:

«Սիմֆոնիկ ռոք» համերգային ծրագիրը ստեղծվել է «Գալաքսի» ընկերությունների խմբի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գործակցության արդյունքում և առաջին անգամ ներկայացվել է «Գալաքսի» ընկերությունների խմբի տարեդարձին:

Եզրափակիչ հատվածում` ի պատասխան հանդիսատեսի բուռն ծափահարությունների նվագախումբը կատարեց նաև Queen-ի «Show must go on» ստեղծագործությունը:

Հեղինակ՝ Ալինա Ստեփանյան

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Շիրակի մարզում կսուբսիդավորվի պարարտանյութերի ձեռքբերումը

Հաջորդը

Շահումյանը եղել է, կա ու միշտ կմնա Արցախի անբաժան մասը. ԱՀ ԱԳՆ

Առնչվող նյութեր
Դիտել

ՃՇՀԱՀ-Ն համախմբում է ոլորտի գլխավոր դերակատարներին

Նոյեմբերի 24-ին Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում տեղի ունեցավ  ոլորտային հինգ գլխավոր գործընկեների միջև գործակցության հուշագրի ստորագրման…
Դիտել

Ալեն Սիմոնյանը ներկայացրել է ՀՀ նախագահի հրաժարականի ընթացակարգը

Ազգային ժողովի այսօրվա նիստում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձավ հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականին եւ ներկայացրեց նախագահի հրաժարականի…
Դիտել

Հայաստան-Ռումինիա հանդիպումը կսպասարկեն լատվիացի մրցավարները

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտնում է, որ Հայաստան-Ռումինիա հանդիպումը կսպասարկեն լատվիացի մրցավարները՝ Անդրիս Տրեյմանիսի գլխավորությամբ։ Նրան կօգնեն Հարալդս Գուդերմանիսը…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share