«Բռնազավթած տարածքների մասին» օրինագիծն Արցախի ԱԺ-ն ընդունեց

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նիստում այսօր առաջին ընթերցմամբ ընդունվեց «Բռնազավթած տարածքների մասին օրինագիծը»: Օրինագծին կողմ քվերակեց 31 պատգամավոր, դեմ եւ ձեռնպահ քվեարկողներ չեն եղել:

Օրինագծով սահմանվում է 1991-1994 և 2016 թվականներին Ադրբեջանի Հանրապետության և 2020 թվականին Թուրքիայի Հանրապետության և օտարերկրյա զինյալ ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ իրականացված ռազմական ագրեսիայի հետևանքով բռնազավթված տարածքների իրավական կարգավիճակի ու դրանց վրա տարածվող իրավական հատուկ ռեժիմի,  պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների գործունեության առանձնահատկությունների, մարդու և քաղաքացու իրավունքների և ազատությունների, ինչպես նաև իրավաբանական անձանց իրավունքների և շահերի պահպանության ու պաշտպանության հետ կապված հարաբերությունները։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1774 նոր դեպք

Հաջորդը

Արցախի նախագահը աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել

Առնչվող նյութեր
Դիտել

Բազում հարցերի շուրջ վարչապետի պարզաբանումները նախաքննական մարմինը պետք է ստանա. Արթուր Դավթյան

Զոհված զինծառայողների ծնողները վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ հաղորդում էին ներկայացրել Գլխավոր դատախազություն։ Հաղորդումը վերաբերում է Փաշինյանի հայտարարությանը, որ…
Դիտել

Նախատեսվում է Մարտունու և Եղեգնաձորի բժշկական կենտրոնները շահագործման հանձնել 2023-ին

Առողջապահության նախարարի տեղակալներ Արմեն Նազարյանը և Արտակ Ջումայանը աշխատանքային հերթական այցով եղել են Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերում`…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share