Գազի թանկացում նախատեսվում է. ՀԾԿՀ նախագահ

Այս պահին գազի սակագնի վերանայման հայտ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը չի ստացել: Սակայն ջերմատվության հետ պայմանավորված գազի թանկացում նախատեսվում է: Այս մասին հայտարարել է հանարային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Հովհաննես Բաղրամյանը

«Երբ որ հայտարարվում է գազի գինը սահմանին, այդ բացարձակ մեծությունը կախված է լինում գազի ջերմատվությունից: Ջերմատվության փաստացի ճշգրտման մեխանիզմները ընդունված են եղել դեռեւս 2013 թվականին, սակայն այդ մեխանիզմները տարբեր պայմանավորվածություններով առայսօր չեն գործել: Սակայն  դեռեւս  նախորդ տարի Հայաստան-Ռուսաստան միջգերատեսչական հանձնաժողովը արձանագրություն էր ընդունել, ըստ որի 10 տարի ժամանակով սահմանին գազի գինը կմնա անփոփոխ, սակայն նույն փաստաթղթով պայման էր դրված, որ մինչեւ այս տարվա ապրիլի մեկը պետք է համաձայնեցվեն գազի ջերմատվության հետ կապված հարցերը: Առնվազն այդ մասով հնարավոր է սակագնի փոփոխություն լինի, բայց առայժմ հանձնաժողովը հայտ չի ստացել»,- ասաց Բաղրամյանը:

Այսօր Հայաստանը գազ է ստանում 165 դոլարով, որը նախատեսված է 7900 կլիոկալորիա ջերմատվության համար: Սակայն ըստ հանձնաժողովի նախագահի Հայաստանին մատակարարվող գազի ջերմատվությունը այսօր փաստացի 8300 կիլոկալորիայի սահմաններում է, հետեւաբար գազի սակագինը հնարավոր է փոխվի հաշվի առնելով այդ գործոնը:

Փաստացի ստացվում է, որ գազի ջերմատվությունը խոշոր հաշվով մնում է նույնը: Առաջին հայացքից Ռուսաստանը, որը Հայաստանի հիմնական գազամատակարարն է, գազի գինը սահմանին չի բարձրացնում, սակայն որոշել է կիրառել այլ մեխանիզմ, որն ուղղակի հարվածելու է Հայաստանի սպառողների գրպանին:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Քննություն է տարվում՝ պարզելու մոր և դստեր մահվան հանգամաքները

Հաջորդը

Գրիգոր Մինասյանը նշանակվել է արդարադատության նախարարի տեղակալ

Առնչվող նյութեր
Դիտել

ՀՀ պաշտպանության նախարարը Իրանի դեսպանին ներկայացրել է իրավիճակը տարածաշրջանում

Հոկտեմբերի 1-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը ՊՆ վարչական համալիրում ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ…
Դիտել

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 12-ից 13-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի 12-ից 13-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 44 դեպք, որից…
Դիտել

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 16 ավտոմեքենա

Փետրվարի 14-ին, ժամը 21:02-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Տաթև ավտոճանապարհին՝ Տաթևի վանքի մոտակայքում,…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share