Գավառի բժշկական կենտրոնում եռյակ է լույս աշխարհ եկել

Գավառի բժշկական կենտրոնում աննախադեպ իրադարձություն է տեղի ունեցել․ Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Լանջաղբյուր գյուղի բնակիչ Գոհար Գեւորգյանը լույս աշխարհ է բերել երեք աղջիկ։ Ինչպես տեղեկացրին Գավառի բժշկական կենտրոնից, նորածին աղջիկները լանջաղբյուրցի Սերոբ եւ Գոհար Գեւորգյանի միակ արու զավակի երեք քույրերն են արդեն։ Նրանցից երկուսը ծնվել են 1 կիլոգրամ 900 գրամ, մեկը՝ 2 կիլոգրամ 100 գրամ քաշով։

«Ես 40 տարի աշխատում եմ այս բուժհաստատությունում, եւ այդ տարիների ընթացքում այստեղ զույգ ծնունդ շատ է գրանցվել, եռյակ ծնունդ հանդիպում է առաջին անգամ։ Արդեն երրորդ օրն է լրացել նրանց ծնվելու, մոր եւ երեխաների ինքնազգացողությունը լավ է, նկատելի է դրական դինամիկան, մայրն այս պահին գտնվում է մեզ մոտ, իսկ երեխաները տեղափոխվել են մայրաքաղաքի մանկական մասնագիտացված բուժհաստատություն, քանի որ ծնվել են վաղաժամ՝՝ մոտ 4 շաբաթ ավելի վաղ»,-ներկայացրեց Գավառի բժշկական կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի վարիչ Գոհար Միրիբյանը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին

Հաջորդը

Լարսը բացվեց

Առնչվող նյութեր
Դիտել

Վարժական հավաքից խուսափած քաղաքացուն հայտնաբերել են ՀՀ սահմանը հատելիս

ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզային վարչության և Սպիտակի բաժնի ծառայողների համատեղ իրականացրած միջոցառումների արդյունքում նոյեմբերի 18-ի ժամը 05.00-ին Բագրատաշենի…
Դիտել

Զախարովան Երևանից լուսանկար է հրապարակել

Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Facebook սոցիալական ցանցում կիսվել է Երևանի սրճարաններից մեկում արված…
Դիտել

Սննդամթերքի գներն այս տարի ավելի նվազ տեմպերով կաճեն. ԿԲ (տեսանյութ)

ՀՀ կենտրոնական բանկում ակնկալում են, որ նախորդ տարվա համեմատ այս տարի սննդամթերքի գներն ավելի նվազ տեմպերով կաճեն: Այս…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share