Գետափ գյուղի մոտ Եղեգիս գետի վրա կառուցված կամուրջը երկկողմանի երթեւեկելի է

Մ-10 միջպետական ավտոճանապարհի՝ Վայոց ձորի Գետափ գյուղի մոտ Եղեգիս գետի վրա կառուցված կամուրջը երկկողմանի երթեւեկելի է։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։

Ըստ աղբյուրի՝ ապրիլի սկզբին կամրջի երթևեկելի մասում գետի ջրի հոսքի պատճառով առաջացել էր հողաշերտի սահք՝ ստեղծելով փլուզման վտանգ։

«Ճանապարհների ընթացիկ սպասարկման շրջանակներում կապալառու կազմակերպությունը՝ «ՌաֆԷլԳրիգ» ՓԲԸ-ն, մինչ կամրջի հիմնանորոգումը ժամանակավոր լուծում է տվել, կատարել է վերականգնման աշխատանքներ՝ ապահովելով կամրջով երկկողմանի երթեւեկությունը»,- հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից՝ հավելելով, որ կամրջի հիմնանորոգման համար հայտարարված նախագծի մրցույթը կայացել է, եւ աշխատանքներն այժմ նախագծման փուլում են։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ադրբեջանի բանտերում պահվող հայ ռազմագերիների թիվը շարունակաբար ավելանում է, նրանց բոլորին ազատ արձակելու փոխարեն․ Մարուքյան

Հաջորդը

Անահիտ Ավանեսյանն այցելել է Բերդ

Առնչվող նյութեր
Դիտել

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 10-ից 11-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի 10-ից 11-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 64 դեպք, որից…
Դիտել

Բախվել են ավտոմեքենաներ․ կա զոհ և տուժած

Սեպտեմբերի 11-ին, ժամը 10:03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այնթապ-Նուբարաշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան…
Դիտել

Մեր երազանքների բանակը, որի համար պահանջվում են անմնացորդ նվիրում ու տքնաջան աշխատանք, սարերի հետևում չէ. Սուրեն Պապիկյան

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական ուսումնական հաստատությունների շրջանավարտների ավարտական արարողությանը: ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share