Գերեվարված հայ զինծառայողները պետք է անհապաղ և անվերապահ վերադարձվեն․ ՀՀ ԱԳՆ

Հայաստանի ԱԳՆ հայտարարությունը․

«Մայիսի 12-ից ՀՀ ինքնիշխան տարածք ներթափանցած ադրբեջանական զորամիավորումները շարունակում են սադրիչ գործողություններ իրականացնել մի շարք ուղղություններով:

Դրանցից մեկի արդյունքում մայիսի 27-ի վաղ առավոտյան Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է ՀՀ ԶՈՒ վեց զինծառայող։ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից իրականացվող այս սադրիչ գործողությունները նպատակ ունեն առավել լարել իրավիճակը, ինչը կարող է լրջորեն վտանգել տարածաշրջանային խաղաղությունը և կայունությունը:

Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ ուժի կիրառումը և ընդգծում, որ ադրբեջանական զինուժի բոլոր գործողությունների և դրանց հետևանքների պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը: Գերեվարված հայ զինծառայողները պետք է անհապաղ և անվերապահ վերադարձվեն»,- նշված է ՀՀ ԱԳՆ տարածած հայտարարությունում:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Համազգային ստորագրահավաք

Հաջորդը

Գերեվարված զինծառայողների անունները

Առնչվող նյութեր
Դիտել

Պետք է սովորենք սովորենք պետություն ունենալ. Նիկոլ Փաշինյան

Մենք պետք է սովորենք սովորենք պետություն ունենալ։ Այս մասին կառավարության նիստի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա…
Դիտել

Արցախում դեղերի գների անհիմն բարձրացման վերաբերյալ վարչական վարույթ է հարուցվել

Քաղաքացու դիմումի և Հանձնաժողովի աշխատակազմի տնտեսական մրցակցության պաշտպանության վարչության կողմից իրականացված դիտանցումների, ինչպես նաև մի շարք քաղաքացիներից ստացված…
Դիտել

Ծառատունկ Ալբերտ Ազարյանի կիսանդրիի հարակից պուրակում

Ալբերտ Ազարյանի անվան ՕՀՄՄ մարզադպրոցի փոխտնօրեն Պավել Քրտաշյանը ծառատունկ էր կազմակերպել Ալբերտ Ազարյանի կիսանդրիի հարակից պուրակում։ Ծառատունկին մասնակցել…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share